Читать книгу ՄՄ - Egretta Garzetta - Страница 1
Оглавление_Մարի, չեմ ուզում որ ստիպեմ քեզ… եթե չես կարող ձայն հանել, տուր ձեռքդ։ Ու դա ես կընդունեմ որպես դրական պատասխան։
Մարատը ձեռքը պարզեց։ Մարին իջեցրեց հայացքը, երևում էր որ ինչ որ բան կշռում է։
Մարատը համբերությամբ սպասում էր։ Օրիորդը փախցնում էր աչքերը։ Նրա հայացքը զննեց ոտքերի տակ գտնվող ամեն քար։
_Մարի՛…
Երիտասարդը թափ տվեց ձեռքը։ Ու ավելի շատ առաջ ձգեց։ Մարին անհամարձակ նայեց նրան։
_Մարի, ես քեզ սիրում եմ….Դե, սպասում եմ։
Նա տագնապով սպասում էր պատասխանի։
_Մարի՜…
Մարին անհամարձակ ձեռքը պարզեց։ Երիտասարդի աչքերը շողացին։ Բռնեց օրիորդի ափը քաշեց նրան գիրկը։
_Չես պատկերացնում որքան երջանիկ եմ։
Մարին ժպտաց։
_Կգնանք բոլորից հեռու… կապրենք հանգիստ… ու թող մնացածը անեն ինչ ուզում են։
Մարին ձայն չհանեց։ Մարատի երազանքները պարուրեցին մի անուշ թախիծ։
Նրանք նստան մեքենան ու շարժվեցին դեպի քաղաք։ Հեռու՛ այս գյուղից, ադաթներից, հազար տեսակ ցեղական վեճերից։
Համարյա հասել էին քաղաք տանող ճանապարհի խաչմերուկին, երբ իրար հետևից վրա հասան երկուսի ծնողների մեքենանները։
_Կանգնիր,_ազդանշան էր տալիս Մարատի հոր մեքենան։
Բայց երիտասարդը սեղմեց գազին ու առաջ ընկավ։
_Վախենում եմ Մարատ։
Մարին սարսափած ետ նայեց։ Երբ տեսավ հոր մոտեցող մեքենան, սիրտը տակնուվրա եղավ։
_Պապաս գալիս է…
_Մի վախեցիր, հետդ եմ։
Մեկ էլ Մարատի հոր մեքենան սուրաց առաջ ու կտրեց իրենց առաջը։ Մարատը ստիպված սեղմեց արգելակին։
_Մարա՜տ,_Մարիի մատները մխրճվեցին պատանու արմունկի մեջ։
_Մարի, սիրու՞մ ես ինձ։
Մարատը նայեց ուղիղ աղջկա աչքերի մեջ։ Մարիի այտն ի վար գլորվեց արցունքի մի խոշոր կաթիլ։ Հուզմունքից չկարողացավ խոսել, միայն դրական շարժեց գլուխը։
Մարատի հոր մեքենայից մի վայրկյանում դուրս թափվեցին Մարատի հայրը, հորեղբայրը և նրա երկու որդիները։ Լավ է օրորոցում քնած Սամվելին չեն բերել։ Հայրը՝ Անաստասը վազելով մոտեցավ որդու մեքենային։