Էլիկո

Էլիկո
Автор книги: id книги: 1263675     Оценка: 0.0     Голосов: 0     Отзывы, комментарии: 0 399 руб.     (4,33$) Читать книгу Купить и скачать книгу Электронная книга Жанр: Приключения: прочее Правообладатель и/или издательство: ЛитРес: Самиздат Дата публикации, год издания: 2019 Дата добавления в каталог КнигаЛит: Скачать фрагмент в формате   fb2   fb2.zip Возрастное ограничение: 12+ Оглавление Отрывок из книги

Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.

Описание книги

Պատմվածքնորի այս ժողովածուն ծաղկաքաղ է հեղինակի կյանքից՝ համեմված բազմաթիվ ծիծաղաշարժ դրվագներով, որոնք հնարավոր չէ ընթերցել առանց ժպիտի։ Գիրքը կարող է հետաքրքրել տարբեր տարիքի և տարբեր հետաքրքրությունների տեր ընթերցողներին:

Оглавление

იაკობ ცურტაველი. Էլիկո

Отрывок из книги

Հաջի կարապետը, արփոն ու ես

Ուզում եմ պատմվածքի ձևով ներկայացնել դրվագներ իմ՝ կարծես թե մոտիկ, բայց իրականում այնքա՜ն հեռավոր մանկությունից։ Երևի թե բոլորի մոտ է գալիս մի տարիք, երբ սկսում են հաճախակի անդրադառնալ մանկությանը` լուսավոր ու խենթություններով լի ժամանակահատվածին։ Նոր դրվագներ եմ հիշում, որոնց առաջներում ուշադրության չեմ էլ արժանացրել ու ցավելու աստիճան կարոտ եմ զգում հեռավոր այդ օրերի հանդեպ։ Բաբոյիս պատրաստած ձվջուրն եմ հիշում, փամփլիկ ձեռքերով պատրաստած ալադիները, որոնք խժռում էի անհագորեն…

.....

Ուրեմն, ինչպես ասացի, մեր տունը քաղաքի կենտրոնում էր՝ Լենինի պողոտայում։ Եթե այդ կողմերում մարդ էր մահանում, անպայման փողոցի սկզբից մինչև վերջ դագաղը տանում էին ձեռքերի վրա. կարգն էր այդիսին։ Ես չափազանց հետաքրքրվում էի այդ արարողությամբ։ Հենց լսում էի երաժշտության ձայնը, ուր էլ լինեի, դուրս էի թռչում ու միանում թափորին, ավելի շուտ՝ առաջնորդում այն։ Այսպես, ուրեմն, սկզբից գնում էին երաժիշտները, հետևից տանում էին դագաղը, դագաղի հետևից գնում էի ե՛ս։ Ինձնից հետո նոր՝ հարազատները։ Գնում էի շա՜տ լուրջ դեմքով ու պարբերաբար հետ էի նայում. հետևում էի, թե ով ինչպես է լաց լինում։ Որոշ ժամանակ հետո հետևիցս եկողների լացը մի պահ կտրվում էր, բոլորն ուշադիր ինձ էին նայում՝ դեմքերին կարեկցանք. երևի ուզում էին հասկանալ, թե ես ինչ բարեկամ եմ հանգուցյալին, միմյանց շշուկով հարցեր էին տալիս։ Ու քանի որ ես Հոկտեմբերյանում միշտ ոտաբոբիկ եմ եղել, քայլում էի այնքան, քանի դեռ ճըռ շոգը չէր այրում ներբաններս կամ էլ ուղղակի կորցնում էի հետաքրքրությունս ու վազելով դուրս էի գալիս թափորի միջից։ Հինգ րոպեից արդեն մի նոր բան էի մոգոնած լինում։

Մինչ Անոն կփորձեր ինձ բռնել, իսկ որ բռներ՝ հաստատ մեծ կտորս ականջս էր թողնելու, ես Սիրանին հրեցի ու դուրս թռա տնից։ Մինչև բաբոս աշխատանքից չեկավ, ես տուն չգնացի։ Հետո, իհարկե, հաշտվեցինք Անոյի հետ. խոսք վերցրի, որ եթե բաբոն տանը չլինի, ինքն ինձ չի պատժելու։

.....

Добавление нового отзыва

Комментарий Поле, отмеченное звёздочкой  — обязательно к заполнению

Отзывы и комментарии читателей

Нет рецензий. Будьте первым, кто напишет рецензию на книгу Էլիկո
Подняться наверх