Նոր աշխարհ
Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.
Оглавление
იაკობ ცურტაველი. Նոր աշխարհ
Նախաբան
Մաս 1. Օտարը
Մաս 2.Հետադեմ առաջ
Մաս 3. Ոչնչին ընդառաջ
Մաս 4.Երազների աշխարհում կամ զուգահեռ իրականություններ
Մաս 5. Երջանկությանն ընդառաջ կամ ամեն ինչ իմ ձեռքերում է
Отрывок из книги
Ո՞վ կմտածեր, որ Էնիի նման հանճարեղ ու տաղանդավոր մարդը մինչև իրեն վերագտնելը, ինչպես պատմում էր ինքը, օտարված էր մարդկությունից։Ես այդպես էլ մարդկանց չեմ հասկանում, թե ինչու են հանճարներին միշտ ցավ պատճառում՝ անտեսելով, արհամարհելով, իրենցից օտարելով, ծաղրելով, նվաստացնելով, հալածելով։
Ուսումնասիրելով բոլոր հանճարների ճակատագիրը՝ ես եկա այն եզրակացության, որ բոլոր հանճարները ինչ-որ ժամանակ չեն հասկացվել, չեն ընդունվել, հալածվել ու օտարվել են իրենց շրջապատող հասարակության կողմից իրենց հանճարեղության՝ ընդունակությունների բարձրագույն ձևի՝ գերզարգացած տաղանդի պատճառով։Հանճարներից ոմանք չդիմանալով ճնշումներին՝ հրաժարվել են ընդունել, որ իրենք տաղանդավոր են ու հանճարեղ, տարբերվում են սովորական մարդկանցից։ Ոմանք սովորական մարդկանց դիմակի տակ թաքնվելով՝ թաքցնում են իրենց իսկական էությունը, որպեսզի չտարբերվեն ու չնկատվեն իրենց շրջապատող մարդկանց կողմից։Ոմանց մոտ էլ չի ստացվում թաքնվելը, որովհետև ամբողջ կյանքում իրենց տաղանդը հետապնդում է իրենց։Մի մասը չդիմանալով ճնշումներին՝ իրեն թաղում է ալկոհոլի մեջ,մյուս մասը դիմում է ինքնասպանության, իսկ Էնիի նմաններն ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին որ կան, ինքնակատարելագործվում են, զարգացնում են իրենց տաղանդները, հասնում հանճարեղության, պայքարում իրենց իրավունքների համար, հաղթում բոլոր մարտահրավերներին, այդ թվում՝ համատարած մերժումներին , օտարվածությանը, չհասկացվածությանը, միայնությանը, խտրականությանը և հասարակության կողմից եկող ճնշումներին, ապա իրենց հանճարեղությունը կիրառում՝ ի նպաստ մարդկության, փոխում աշխարհը և իրենց անունը թողնում պատմության դասագրքերի մեջ, իրենց գործի մասին հիշեցնում դարեր շարունակ տարբեր սերունդների։ Էնին մերժված ու օտարված էր ի ծնե։ Օտարումը սկսվել էր դեռ այն ժամանակ, երբ Էնիի պապը և տատը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել էին իրենց հայրերին, իսկ մայրերը դժվարությամբ էին կարողանում կերակրել իրենց բազմազավակ ընտանիքներին։Աղքատությունը և աղքատ մարդկանց մերժել են բոլոր ժամանակներում, այդ թվում՝ նախորդ և մեր դարերում։Ինչպես ասում են.<< աղքատին ատում են նույնիսկ իրենց բարեկամները, իսկ հարուստին սիրում են նույնիսկ թշնամիները>>։ Էնիի պապը և տատը տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին։Այն ժամանակ, երբ նրանք հանդիպեցին իրար, առաջին հայացքից սիրահարվեցին, ամուսնացան ու տեղափոխվեցին Էնիի պապի հայրենիք, չգրված օրենքներով՝ ազգային ավանդական, հնամենի բարքերով և նորմերով, չէր թույլատրվում այլազգիների հետ ամուսնանալ։ Իհարկե երկրի օրենքներով թույլատրվում էր, բայց ներքին բարքերով հասարակական պարսավանքի էր արժանանում։Էնիի պապին ու տատին իրենցից օտարեցին նույնիսկ բարեկամները, որովհետև իրենք չէին ցանկանում ընդունել այդ << խայտառակությունը>>։Համատարած հալածանքների, ճնշումների ներքո նրանք կարողացան յոթ զավակ մեծացնել դժվարությամբ, որոնք չէին էլ պատկերացնում, որ իրենցից մեկը Հանճարի գեների կրողն է, որը ապագայում այդ գեները կփոխանցի իր դստերը՝ Էնիին։Էնիի հորեղբայրները և հորաքույրները ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ, համատարած հալածանքի, մերժումների և օտարվածության մեջ։Շուտով նրանք պետք է պատժվեին իրենց սիրո համար, որովհետև հանուն սիրո իրենք մեկը մյուսի ետևից նույնպես խախտեցին հասարակական չգրված օրենքները։Իրենք պատկերացում էլ չունեին այդ չգրված օրենքների մասին, որովհետև նրանց ոչ մեկ չէր բացատրել այդ չգրված օրենքները, որովհետև ոչ ոք չէր ցանկացել իրեն մոտ թողնել նրանց։Ոմանք էլ չարությունից դրդված նրանց հալածել ու ծաղրել էին, բազմաթիվ տրավմաներ ու բարդույթներ առաջացրել նրանց մեջ մանկուց։ Հասարակությունից մեկուսացումը օտարվածներին դարձրել էր լուռ, չշփվող,ինքնամփոփ, ագրեսսիվ, կյանքից ու մարդկանցից վախեցած ու հիասթափված,խորը վիրավորված, մշտապես լարված, մեղքի զգացումով,լուրջ և խստադեմ։ Նրանցից ոմանք իրենց շրջապատող մարդկանց պատճառով կուտակված բացասական հույզերը կարողացել էին ճնշել, բթացնել ցավն իրենց ներսում, դարձել էին սառը, անտարբեր, անզգամ, զուրկ տարրական կարեկցանքի զգացումից, ոմանք էլ լուծումը գտել էին ալկոհոլի մեջ, քանի որ միայն այդպես նրանք կարող էին մոռանալ այն ամենը, ինչը կատարվել էր իրենց հետ։ Երբեմն ալկոհոլն էլ չէր բթացնում այն ցավը, որ նրանք զգացել էին, երբ չարամիտները փորձել էին նվաստացնել իրենց։ Երբ նրանց որևէ բան հիշեցնում էր այդ ցավի մասին, նրանք կորցնում էին ինքնատիրապետումը և ջարդուփշուր անում շուրջբոլորն ամեն ինչ։Երբ սթափվում էին այդ ամենից, լցվում էին անսահման մեղքի զգացումով, որ իրենք կարողացել են նման բան անել։ Ոմանք էլ լցվում էին չարությամբ և ատելությամբ, թշնամանքի և վրեժխնդրության զգացումներով, խոստանում, որ կգա պահը և բոլորը կզղջան իրենց արածների համար։ Ոմանք այնքան էին սովորել օտարվածության զգացողությանը, որ միայնությունը իրենց համար սովորական էր դարձել։Միակ բանը, որ իրենց մոտ ստացվել էր իրենց նման ու իրենց ճակատագրով մարդկանց գտնելն էր,ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալն էր։Թվում էր, թե այդպես կմոռանային անցյալը, սակայն ոչինչ էլ չմոռացվեց,իրենց բաժին հասավ երկրի փլուզում, պատերազմ, երկրաշարժ, աղքատություն , սով,բոլորը գայլ դարձած դուրս եկան բոլորի դեմ, իրար նմանները ոհմակներ կազմեցին, իսկ տարբերվողներին վնասներ հասցրեցին, ունեցվածքը խլեցին, հարստություն դիզեցին, նոր խավեր ստեղծեցին։
.....
Մի իրականությունում աղջիկներին արգելվում էր խնջույքների ժամանակ պարել,իսկ մյուս իրականությունում արգելվում էր խնջույքներում պասիվ լինել։ Մի իրականությունում Էնիին քննադատել էին խնջույքներից մեկի ժամանակ պարելու համար,իսկ մյուս իրականությունում քննադատել էին նրան պասիվ լինելու համար։Որոշ ժամանակ անց Էնին կտրականապես հրաժարվեց որեւէ խնջույքի մասնակցել,սակայն այս անգամ էլ նրան քննադատում էին իրենց ուրախությունը իրենց հետ չկիսելու և իրենց արհամարհելու համար։
Մի իրականությունում տղաներին տրվում էին բազմաթիվ արտոնություններ,իսկ մյուս իրականությունում հնարավորությունները հավասարապես հասանելի էին տղաների և աղջիկների համար։Մի իրականությունում Էնիին քննադատել էին տղաների հնարավորություններից օգտվելու համար,իսկ մյուս իրականությունում քննադատել էին իրեն տրված հնարավորություններից չօգտվելու համար։ Որոշ ժամանակ անց Էնին հրաժարվեց որեւէ հնարավորությունից օգտվել,սակայն նրան քննադատում էին իրեն տրված հնարավորությունները բաց թողնելու համար։
.....