Խնդուն օրերի թույնը բոսոր
Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.
Оглавление
იაკობ ცურტაველი. Խնդուն օրերի թույնը բոսոր
I
II
III
IV
V
VI
VII
VIII
Отрывок из книги
– Սա պատմվածքի սկիզբ չէ, – ասաց իմ ծեր բարեկամ Դանիելյանը, – սկսել պատմվածքն այդպես անհեռանկար ձևով, դա փակուղի տանող ճանապարհ է, ավելի քան համոզված եմ, որ շարունակելու մտադրություն չունես, որովհետև այլևս գրելու բան չկա՝ ասենք թե, կարող ես քամել, լավագույն դեպքում, ևս մի երկու պարբերություն, ու թերևս վերջ, ասելիքդ ասված՝ միտքդ շարադրված, իսկ պատմվածք, որպես այդպիսին, չկա ու չկա։
Ես նրան չէի հակադարձում, քանզի դա անիմաստ զբաղմունք էր, նա արդեն մտքում գծած ուներ իր տեսանկյունն ու նպատակասլաց շարժվում էր այդ ուղղությամբ, ինձ մնում էր սպասել մինչև կավարտի իր երկարաշունչ մենախոսությունն ու կկարողանամ իմ բաժին քսան կոպեկը ներմուծել պատկերն ընդհանրացնելու համար։
.....
– Դու կարծում ես, որ ես տեղյակ չե՞մ այդ մասին: Դու ենթադրում ես, որ կբացես իմ աչքերը, և ես կդադարեմ պարանոցային թաշկինակներ կրել և համբուրել կանանց ձեռքե՞րը։
– Ես դա չեմ ասում։
.....