Օգուտ Բժշկութեան

Օգուտ Բժշկութեան
Автор книги: id книги: 739147     Оценка: 0.0     Голосов: 0     Отзывы, комментарии: 0 0 руб.     (0$) Читать книгу Скачать бесплатно Электронная книга Жанр: Медицина Правообладатель и/или издательство: Автор Дата добавления в каталог КнигаЛит: ISBN: 9781772467857 Скачать фрагмент в формате   fb2   fb2.zip Возрастное ограничение: 12+ Оглавление Отрывок из книги

Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.

Описание книги

Անատոմիային եւ ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են «Օգուտ բժշկության» աշխատության առաջին մասում։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձեւը, կառուցվածքը եւ մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությունը։ Ամիրդովլաթ Ամասիացին նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների,լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձեւը, կառուցվածքը, դասավորությունը, դերն ու նշանակությունը։ Նկարագրել է աչքի թաղանթների կառուցվածքն ու դերը, տեսողական նյարդերի ուղին։ Ախտանշանակության, մասնավոր ախտաբանության եւ թերապիայի ասպարեզում կարեւոր են զարկերակի ռիթմի եւ հաճախականության, մեզի բաղադրության փոփոխությունների տվյալները տարբեր հիվանդությունների ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասիացին զբաղվել է նաեւ աստղաբաշխության հարցերով։

Оглавление

იაკობ ცურტაველი. Օգուտ Բժշկութեան

Համառօտագրութիւններ

Գիրս այս կոչի ստածում

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՄՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ

Ա

ԱՌԱՋՆ ՈՒՍԱՆԻԼ ԶԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԶՉԱՔՆ ԵՒ ԽԱՓԱՆԵԼ ԶՄԱՀԱՑՈՒ ԴԵՂՈՑՆ ԶՕՐՈՒԹԻՒՆՆ

Բ

Գ

Դ

Եւ այս է Դ բաժանումն բնութեան խառնուածոց կամօքն աստուծոյ. ամէն։

Իսկ թէ ո՛րպէս ծնանի տղան ի մօրն ի փորն այսպէս գիտացիր։

Եւ մարդակազմութեան յառաջն զոսկերքն յիշեմք եւ այլն ի կարգաւ աստուծով։

Ե

Կերպ ստեղծման գլխուն եւ ըղեղանն այս է

Կերպ ստեղծման սրտին

Կերպ յօրինվածոց լերդին թէ որպէս է

Կերպ ստեղծման փայծղանն թէ որպէս է

Կերպ ստեղծման թոքին թէ որպէս է

Կերպ ստեղծման լեղուին թէ որպէս է

Կերպ ստեղծման երիկամացն թէ որպէս է

Կերպ եւ պատմութիւն վասն ստամոքսին

Կերպ աղէճորտերուն եւ յօրինվածոցն նոցին

Կերպ ստեղծման հալաբշտին թէ որպէս է

Կերպ վասն կազմութեան աչացն թէ որպէս է

Կերպ յօրինվածոց ականջացն թէ որպէս է

Կերպ ստեղծման քթին թէ որպէս է

Կերպ շրթնացն լեզվին թէ որպէս է

Վասն ստեղծման ձեռացն թէ որպէս է

Կերպ յօրինվածոց ծծերուն թէ որպէս է

Կերպ ձվերուն եւ պատմութիւն

Կերպ ստեղծման ծածուկ մարմնոյն

Երեւումն ոսկերացն եւ մսանցն եւ երակացն եւ ջղացն եւ մկունացն թէ որպէս է

Թիւ եւ հիմն ջղերուն որ լինայ ի մարդուն

Թիւ մկունացն որ է յաջալանին մարդուն

Վասն փայվանթներուն որ է այն իրքն որ զերկու ոսկրն ի մէկ մէկի կից է

Թիւ երկնուն

Զ

ԵՒ ՄԱՐԴԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ ՄԻ ԱՅԼ ԳՐՈՑՆ

Է

ՎԱՍՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ

Ը

ՎԱՍՆ ՃԱՆԱՉԵԼՈՅ ԶԵՐԱԿՆ ՈՐ Է ՆԱՄԶՆ

Թ

ՎԱՍՆ ՀԱՍԿՆԱԼ ԵՒ ՃԱՆԱՉԵԼ ԶԳՈԶՆ ԵՒ ԶՁԵՌՆԱԼՎԱՆ

Ժ

ՎԱՍՆ ՈՐ ՅԻՇԷ ԶՊՕՀՐԱՆ

ԺԱ

ՎԱՍՆ ՆՇԱՆ ՄԱՀՈՒ ԵՒ ԿԵՆԱՑ ՀԻՒԱՆԴԻՆ ԱՅՍ Է ՄԱՐԴՈՒՆ

ԺԲ

ԱՌԱՋԱԳԻՏՈՒԹԻՒՆ ՀԻՒԱՆԴԻՆ ԱՅՍ Է

ԺԳ

ԳԻՏԵՆԱԼ ԶՕԴԵՐՆ ԹԷ ԻՆՉ Է ԵՒ ՔԱՂՔՆԻՆ ԹԷ ԻՆՉ Է

ԺԴ

ԳԻՏԵՆԱԼ ԶՕԴԵՐՆ ԹԷ ԻՆՉ Է ԵՒ ՔԱՂՔՆԻՆ ԹԷ ԻՆՉ Է

ԺԵ

ԽՕՍՔ ՀԱՄԱՐՁԱԿ ԵՒ ՊԻՏԱՆԻ ԵՒ ՕԳՏԱԿԱՐ ՈՐ ԻՐՄՈՎՆ ԳԻՏԱՑԻՐ ԱՄԷՆ ԽԼՏՆ ԵՒ ԱՆ ԱՄԷՆ ԽԼՏԵՐՈՒՆ ՈՐ ՎՆԱՍ ԱՌՆԷ ԱՆՁԻՆ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ՏՈՒՄԱՐԻ

ԺԶ

ԹԵՓՈՒԿ ՈՐ Ի ԳԼՈՒԽՆ ԼԻՆԻ, ԶՈՐ ՏԱՃԻԿՆ ՀԱԶԱԶ ԱՍԷ ԵՒ ՊԱՐՍԻԿՆ ՍԱՊՈՒՍԱՅ

ԺԷ

ՈՐ ԳԼՈՒԽՆ ԽՈՑ ԼԻՆԱՅ ԵՒ ՔԱՆՉԱԼ, ԶՈՐ ԱՐԱՊՆ ՍԱՖԱՅ ԱՍԷ

ԺԸ

ՈՐ ՄԱԶՆ Ի ՎԱՅՐ ԳԱՅ ՄԱՐԴՈՒՆ ԵՒ ԿԱՄ ՃԱՂԱՏ ԼԻՆԻ

ԺԹ

ՈՐ ՄԱԶՆ ՃՂՔԻ ՄԱՐԴՈՒՆ ԵՒ ԿԱՄ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՃԵՐՄԿԻ ՄԱԶՆ ԵՒ ՄՕՐՈՒՔՆ

Ի

Տայուն սայլապ, որ է աղվիմացաւն, տայուլ հայեաց, որ է օձացաւն եւ մարդուն պատկերն որպէս օձի ստանայ եւ թեփռի եւ վայր գայ

ԻԱ

Գլխացաւութիւն որ ի տաքութենէ լինի կամ ի հովութենէ լինայ

ԻԲ

Գլխացաւութիւն կամ ի գիճութենէ լինի կամ ի չորութենէ լինի

ԻԳ

Գլխացաւութիւն որ ի յարենէ լինի կամ ի պալղամէ լինի ի մարդն

ԻԴ

Գլխացաւութիւն որ ի սաֆրայէ լինի կամ ի սավտայէ լինայ ի մարդն

ԻԵ

Գլխացաւութիւն որ ի տաք քամու լինի կամ հով քամու

ԻԶ

Գլխացաւութիւն որ յըղեղին ծածկոցն ուռնալուն լինայ ի մարդն

ԻԷ

ԳԼԽԱՑԱՒՈՒԹԻՒՆ ՈՐ ՅԱՐԱՊՆ ՊԱՂԱՅ ԱՍԷ. ԱՅԼ ԳԼԽՈՒ ՑԱՒ ՄՆ Է

ԻԸ

Գլխացաւութիւն որ ի զախմէ լինի եւ կամ ազգի ազգի լուծմանէ

ԻԹ

Գլխացաւութիւն որ ի գինու խումարէ լինի եւ կամ հիւանդին պօրհանէն լինայ

Լ

Գլխացաւութիւն որ ստամոքին վատուժութենէն եւ թուլութենէն եւ ի տաքութենէն լինի

ԼԱ

Շաղիղայ որ է կէս գլխացաւութիւն ի տաքէ լինի եւ հովէ լինայ այս

ԼԲ

Որոյ գլուխն կոտրի եւ կամ ոսկր եւ կամ զախմի անձն

ԼԳ

Որոյ գլուխն ի շուրջ գայ որ տաճիկն տվվայ ասէ այս ցաւուս

ԼԴ

Աչաց մթնելն որ խելքն ցրվի եւ տաճիկն ասոր սատար անուանէ

ԼԵ

Սարսամ որ ինքն ըղեղին ցաւերուն է, ի տաքէ եւ հովէ լինայ

ԼԶ

Սապաթ եւ սապաթի սահարի որ է շատ քուն լինիլ եւ չլինիլն

ԼԷ

Շխուս եւ ճմուտ. երկուքն այլ յըղեղին հով ցաւերուն է. սքթան այլ այսպէս է

ԼԸ

Մալախուլիայ, որ է ինքն խելայ պակասութիւն եւ խէվութիւն

Отрывок из книги

Յանուն Աստուծոյ գթածին եւ ողորմածին որ է օրհնեալ յաւիտեանս ամէն։ Գոհանալով փառաւորենք զնա, որ զարարածս ստեղծեաց, զերկինքն եւ զերկիր, զմարդ եւ զանասուն եւ զամենայն կենդանի, եւ զամենեսեան կերակրեաց իւր շնորհիւն, եւ նմա փառք յաիւտեանս. ամէն։

Եւ այսպէս էր գրեալ գրքիս շինողն, թէ յորժամ ես այս արուեստիս հմուտ եղայ եւ տեսայ շատ գրեանք որ շինած էր ի յայս արուեստն եւ շատաբանած, եւ մարդ կատարեալ չէր իմանար. եւ չկար գիրք մն, որ ինքն փոքր եւ համառօտ եւ օգուտ լինէր եւ մարդ օգտէր, որ ինքն հեշտ լինէր եւ փորձած եւ օգուտ։

.....

Բայց դուսի ծածկոցն ի գլխուն պնակն ի կիպ չէ, ի զատ է, այնոր համար որ զգլուխն ի յամէն վնասէ պահէ. եւ այս ծածկոցն մինչեւ ի քթին ծակերն կու գայ։ Եւ շատ ծակեր կայ քամոցի պէս. եւ այս ծակերուն ներքեւն Բ ոսկոր այլ կայ ի յայն ծակերուն դիմացն որպէս քամոց. եւ այս ծակերուն որն ծուռ է եւ որն ըղորդ. եւ այս ծակերն յըղեղէն հեռու է այն պատճառին համար, որ յորժամ զշունչն ի վեր քաշէ՝ նա հով քամին ի յըղեղն չի հասնի եւ զէն առնէ։ Բայց քմքին ծակն այսպէս է, որ ի քմոցն յետեւէն բոլոր է. եւ ըղեղին ի մէջն մտել է այն Բ ոսկորն, որ ասացի թէ զէտ քամոց է եւ ինքն ի կից է։ Եւ այն ծակի վերի դին որ ի քիմն է՝ նեղ է քան զայն որ ի քթին դիհն է ի կից. եւ իր օգտութիւնն այն է, որ յորժամ մարդն զբերանն խփէ՝ նա զշունչն անկից առնէ եւ տայ ի քուն եւ արթուն. այն շարժողական երակքն ի յըղեղէն գան եւ այս ծածկոցէն ի դուրս լինին։ Եւ Բ ծածկոցն որ ի մէջն է՝ Բ ծածկոց է։ Գիտնալ կու պիտի, որ ըղեղն Գ բաժին է եւ մէկ ի մէկ ամուր ի կից է։ Եւ բժշկապետքն այսոր պտունի տմաղ ասեն եւ ի յայս պտունի մէջն կարմիր երկնի կայ. եւ այս երկնուն որն շարժող է եւ որն խաղաղ է, որպէս որ պիտի յիշեմ, թէ Աստուած կամենայ։

Բայց առաջին փորոքն, որ է պատն որ ի ճակատին դիհն է՝ քան զան Բ բաժինն մեծ է, եւ ինքն հիմն է եւ տուն է տեսողութեան. եւ աչացն լուսաւորութիւնն եւ մթնալն ի յայն փորոքնուն է. եւ կայ ի յինքն երկու ջիղ, մէջն փուճ, եւ ի յաչքն կից է եւ աչացն լոյսն յայս ջղերուս կու անցնի։ Եւ այլ գիտացի՛ր, որ ի մարդուն ի յանձն քան զայս ջիղն փուճ չկայ. եւ թէ այս Բ ջղին զէն հասնի՝ նա աչիչն տեսութիւնն խափանի։ Եւ երկու փորոքն ըղեղին որ կից է՝ յառաջի փորոքն ինքն տուն է խելացն եւ յիշողութեան. եւ յորժամ այս փորոքնին զէն հասնի՝ նա կորուսանէ զխելքն, եւ լինի յիրմէն սարյայ եւ սքթայ եւ լակուայ։ Եւ Գ փորոքն տուն է պահողութեան եւ յիշողութեան. զանցեալն չի մոռանայ եւ յիշէ, եւ ինքն մէջն է ամէն ջղերուն եւ ինքն փոքր է քան զամէն փորոքն։ Եւ զայսոց զամէնուն զկերպն պիտի յիշեմք թէ Աստուած կամի։ Եւ յորժամ այս փորոքիս զէն հասնի՝ նա ամէն ջղերնուն զէն հասնի եւ վատուժ լինայ, եւ մարդն մոռացկոտ լինայ, հանց որ իսկի իրք չկարել որ ի միտք պահէ։

.....

Добавление нового отзыва

Комментарий Поле, отмеченное звёздочкой  — обязательно к заполнению

Отзывы и комментарии читателей

Нет рецензий. Будьте первым, кто напишет рецензию на книгу Օգուտ Բժշկութեան
Подняться наверх