Ժառանգներ

Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.
Оглавление
იაკობ ცურტაველი. Ժառանգներ
ՔԵՀՅԱ
Ա
Բ
Գ
Դ
Ե
Զ
Բ Ե Գ
ՀՈւՍԱՀԱՏ
Отрывок из книги
– Ես ողջ, առողջ… թողնեմ, որ Կարճ-Օհանի տղան` այն խլնքոտ Մինասը քեհյայությունը ձեռքիցս խլե՞: Ես, Ամիրխան քեհյայի փեսաս, յոթ պորտով քեհյաների օջախի վերջին ծուխը, իմ աներոջ` գզիրի, որդու առաջ գլուխ իջեցնե՞մ… Չէ՜, ավելի լավ է չապրել, թան թե Մինասի հրամանները կատարել: Յոթը տարվա մեջ տասնևյոթն անգամ ես մտրակիս տակ նրա մեջքի կաշին եմ պոկել, հիմի ինչպե՞ս նրա առաջ վիզս ծռեմ… Անօրեն ծխե՜ր, Թեմրանը կվառեմ, ողջ գեղը մոխրի կույտ կշինեմ, ծծի կաթնակերին ու անդամալույծներին անգամ չեմ խնայիլ և չեմ թույլ տալ, որ ձեր կամքը կատարվի, ձեր նոր ընտրածը իմ գլխին հրամաններ կարդա: Դուք ձեր ուզածն արիք, այն խլնքոտին հաստատել տվիք, արդար իրավունքս ձեռքիցս խլեցիք, դե՛հ, տեսնենք, կկարողանա՞ք ձեր նպատակին էլ հասնել, թե ոչ…
Այսպես շարունակում էր Քյալաշը` նախկին քեհյան, յուր մենախոսությունները, չարդախում ման գալով և ագահաբար չիբուխից ծխախոտի ծուխը ծծելով, երբ ներս մտավ նրանց մշակ Մրոն ու ասաց, թե ձիերը պատրաստ են: Պաշտոնանկ քեհյան իսկույն տուն մտավ և լավ զինվելուց հետո դուրս եկավ, նստեցին ձիերն ու Մրոյի հետ ճանապարհ ընկան Քղի` գավառական ավանը:
.....
– Քյալա՜շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՜ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր-ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը:
– Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել: Այնտեղ ինչ որ պետք է կգտնես:
.....