Թէոդորոս Ռշտունի

Թէոդորոս Ռշտունի
Автор книги: id книги: 739160     Оценка: 0.0     Голосов: 0     Отзывы, комментарии: 0 0 руб.     (0$) Читать книгу Скачать бесплатно Электронная книга Жанр: Исторические любовные романы Правообладатель и/или издательство: Автор Дата добавления в каталог КнигаЛит: ISBN: 9781772467987 Скачать фрагмент в формате   fb2   fb2.zip Возрастное ограничение: 12+ Оглавление Отрывок из книги

Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.

Описание книги

«Թեոդորոս Ռշտունի»՝ պատմական վեպ Ծերենցի հեղինակությամբ։ Հրատարակվել է 1881 թվականին։ Այս վեպում արտահայտված են Ծերենցի ըմբռնումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների եւ պետականության անկման հետ։ Թեման վերցված է 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններից։ Ներկայացնելով Բյուզանդիայի եւ Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի ծանր վիճակը՝ Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ ընդդեմ բռնակալների։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվում են 18-րդ դարի եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։ Նա երազում էր պետական այնպիսի համակարգ, որտեղ կգործեր հասարակության բոլոր դասերի «բարոյական միասնության»դաշինքը։

Оглавление

იაკობ ცურტაველი. Թէոդորոս Ռշտունի

ԳԼՈՒԽ Ա

ԳԼՈՒԽ Բ

ԳԼՈՒԽ Գ

ԳԼՈՒԽ Դ

ԳԼՈՒԽ Ե

ԳԼՈՒԽ Զ

ԳԼՈՒԽ Է

ԳԼՈՒԽ Ը

ԳԼՈՒԽ Թ

ԳԼՈՒԽ Ժ

ԳԼՈՒԽ ԺԱ

ԳԼՈՒԽ ԺԲ

ԳԼՈՒԽ ԺԳ

ԳԼՈՒԽ ԺԴ

ԳԼՈՒԽ ԺԵ

ԳԼՈՒԽ ԺԶ

ԳԼՈՒԽ ԺԷ

ԳԼՈՒԽ ԺԸ

ԳԼՈՒԽ ԺԹ

ԳԼՈՒԽ Ի

ԳԼՈՒԽ ԻԱ

ԳԼՈՒԽ ԻԲ

ԳԼՈՒԽ ԻԳ

ԳԼՈՒԽ ԻԴ

ԳԼՈՒԽ ԻԵ

ԳԼՈՒԽ ԻԶ

ԳԼՈՒԽ ԻԷ

ԳԼՈՒԽ ԻԸ

ԳԼՈՒԽ ԻԹ

ԳԼՈՒԽ ՎԵՐՋԻՆ

Отрывок из книги

Սուրէն Կամսարական քառասնամեայ անձ մ՚էր, թիկնաւէտ, յաջողակ զէնքերու մէջ, կորովի ձեռոք եւ մտօք ինք. Կամսարական զարմին ամենեն փոքր եղբայր լինելով եւ անզաւակ, եւ իւր կինը կորսնցնելով` որ շատ կը սիրէր, գրեթէ թողած էր հայրենի տունը Շիրակ, եւ իւր քրոջ Բիւրեղի վրայ մեծ սէր ունենալով նրա հետ կը բնակուէր Կոգովփտ: Բայց քանի որ Գրիգոր կը մեծնար, իւր` Գրիգորի վյրայ սէրն էլ օրաւուր կը մեծնար: Գրիգոր հանդարտ եւ խելօք էր բնաւորութեամբ, իւր հօրը` Դաւիթ Մամիկոնէի պէս, որ տկար եւ հիւանդոտ լինելով չունէր հայ նախարարաց այդ ընդհանուր եղած զուարճութեանց, որսի, պատերազմի, մականախաղի, պերճութեան եւ անառակութեան սէրը, այլ ընհակառակն իւր մտաւոր կարողութիւնքը մշակելով` ուսմանց եւ գիտութեանց սէր ունէր: Նա նոյնը իւր զաւկին հաղորդէր էր: Վարդանաբերդ հայերէն եւ յունարէն գրոց հարուստ մատենադարան մը ունէր, եւ Մամիկոնեան իշխանին միմիայն ուրախութիւնն էր եւ մխիթարութիւն տեսնել իւր Գրիգոր վարժ եւ յաջողամիտ. ժամանակին գիտութեանց մէջ տարիքեն յառաջադէմ: Իւր պալատը միշտ լեցուն էր գիտնական վարդապետներով եւ աշխարհահած ճամփորդներով. եւ Գրիգոր ուշի-ուշով մտիկ կ'ընէր ամէն խօսակցութիւն, որ նոր էին իրեն համար եւ միտքը կը զօրացնէին: Թէպէտ ծնողքը գոհ էին իրենց զաւկին մտաւոր զարգացմանեն, բայց նոյնը կարելի չէր զրուցել Սուրէնի համար, որ երբ Դաւիթ հոն չէր, կը մտնէր Գրիգորի սենեակը եւ յափշտակելով գրքերն առջեւեն, «Մամիկոնեան պատանուոյ մը համար շատ է եւ բաւական ինչ որ գիտես, քիչ մ՚էլ ուրիշ մարզերու նայինք» ըսելով` սուսերամարտութեան, նիզակախաղութեան եւ ձիամարզութեան կրկնութիւններ ու կը զբաղեցնէր, առանց ուշ դնելու իւր քրոջ դիտողութեանց. շատ անգամ որսի տանելով հետը լեռներ, սարեր, ձորեր հետի կը քալցնէր, եւ երեկոյին, երբ Գրիգոր յոգնած, դադրած, տուն կը դառնար գրեթէ անկարող շարժուելու, ինք Սուրէն առաջինն էր նրա ծնողաց ըսելու թէ «Ահա այսպէս Վարդաններ եւ Վահաններ կը զարգանան եւ կը հասնին, եւ ոչ գրքերու առաջ ժամեր անցնելով»: Իսկ Դաւիթ, որ կը տեսնէր թէ տղան օրաւուր կը զօրանար այդ մարմնամարզութենեն ժպտելով կ'ըսէր. Սուրէն եւ ես առանձին կատարեալ մարդ չենք, ես կարող միտք միայն եմ, նա կարող մարմին միայն է. աստուած տա, որ Գրիգոր երկուքն էլ ունենա:

Սուրէն զօրաւոր կազմուածքի տէր եւ անխռով միտք, վասնզի ներկան` օրը եւ ժամը միայն կը մտածէր սովորաբար, որ ոչ Թէոդորոսի պէս ազգին չափազանց սիրահարն էր, եւ ոչ Գրիգորի պէս Ռշտունեաց Օրիորդին, անկողին եւ քուն մտաւ միանգամայն, եւ երբ արշալոյսին հետ արթնացաւ, դիմեց դահլիճը, տեսաւ, որ Թէոդորոս արդէն չի կար: Սպասաւոր մը թուղթ մը տուաւ իրեն, որ չի լուսացած` սուրհանդակ մը բերած էր Թէոդորոսի, եւ որովհետեւ հրաման էր ո՛ր ժամանակ լինէր ամէն լուր իրեն հաղորդել րոպէին, թիկնապահքը մտէր էին սենեակը եւ աւէր էին թուղթը. Թէոդորոս շուտ մը սպառազինեալ հեծէր էր երթալու եւ Սուրէնի սպասաւորաց մէկուն տալով իր ընդունած թուղթը, մեկնէր էր: Սուրէն կարդաց այդ համառօտ նամակր. – Ատոմ Շահունի առ Թէոդորոս Ռշտունի. «Գիտութիւն լիցի, Հայոց զօրավար, որ յունաց բանակը կը մտնէ մէկ կողմէ, իսկ արաբր երկու զունդ բաժնուած, մէկը Երասխ անցէր է ի Նախջուան, միւս Արտազ մտէր է»:

.....

Ծեր զինուորը մօր մը այս կերպարանքին չի կրցաւ դիմանալ, գլուխը շարժէլով, աչքերը սրբելով հեծաւ եւ մտրակեց եւ փոշուոյ ամպի մէջ անհետացաւ եւ հասաւ խումբին, որ լռութեամբ իր ընթացքը կը շարունակէր, մինչեւ հասաւ Վարդանակերտ:

Սուրէն, որ մինչեւ այն ժամանակ բերանը չէր բացած, ցցուց հեռուանց Գրիգորի ծեր զօրավար մը, որ աւանին հողապատնէշներուն դուռը կեցած զիբենք կը դիտէր. «Տե՛ս, – ըսաւ, – սա ծերը Թէոդորոսի տեղապահ եւ մեծ բարեկամն է. սա է, Ատոմ Շահունի, երկիւղ երթէք չէ գիտցել թէ ի՞նչ է, մահն արհամարհել իրեն բնութիւն է դարձել, հիմա որ վաթսունն անց է, պատերազմի մէջ երիտասարդէ լաւ կը կռուի, կարող է խարդախութիւն մը, սուտի մը համար իր զաւակն սպաննել. կարծեմ թէ իւր ծիծաղը ոչ ոք տեսած չէ, երբ մօտենանք եւ զինքը դաժան տեսնես մի՛ զարմանար, բացի Թէոդորոսէ ոչ ոք համարմունքի արժանի չի սեպեր, եւ շնորհք է եթէ չարհամարհէր»:

.....

Добавление нового отзыва

Комментарий Поле, отмеченное звёздочкой  — обязательно к заполнению

Отзывы и комментарии читателей

Нет рецензий. Будьте первым, кто напишет рецензию на книгу Թէոդորոս Ռշտունի
Подняться наверх