Անմեղ զրույցներ
Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.
Оглавление
იაკობ ცურტაველი. Անմեղ զրույցներ
ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Ա
Բ
Գ
ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑԸ
Ա
Բ
Գ
Դ
Ե
Отрывок из книги
Առավոտ էր, նոր էի լվացվել ու հագնվել, երբ ժամկոչ Պետրոսը սեղանատան դուռը կամացուկ բանալով, գլուխը ներս խոթեց և հանգիստ ձայնով ասաց.
– Ողորմի աստված:
.....
– Բա՛, ինչ կարող եմ խոսել է՛… բաներ շա՛տ…
– Այ, հենց մեկել օրը նալբանդ Ուհանի կնիկը ջուր էր քաշում ժամի հորիցը: Ժամավորն էլ դուրս եկած՝ հայաթումը ման էր գալի: Երեցփոխը եկավ բղավեց խեղճ կնկա վրա թե «ինչի՞ էդ շառինջը (դույլ) հորի պատերին ես խփում, հողը ներս թափում. հո մեկել օրն եմ քյանքյանչուն չորս մանեթ տվել հորը մաքրել տվել. ուզում եք, որ ամեն շաբաթ ժամը ձեր ջրի համար չորս մանեթ կորցնի՞»… Խեղճ կնիկը ամոթից քիչ մնաց տափն էր մտնում: Էս բանը քեփումս չեկավ: Եփ որ ժողովուրդը հեռացավ, մուտացի երեցփոխին հու ասացի. – աղա՛, ախր քյանքյանչի Մուստափին ես եմ բերել, հորը թամզացնելի փողն էլ – վեց շահի – իմ ձեռքովն ես տվել, բա խի՞ խալխի միջումն ասում ես «չորս մանեթ եմ տվել»:
.....