Գթության քույրեր
Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.
Оглавление
იაკობ ცურტაველი. Գթության քույրեր
1
2
3
4
Отрывок из книги
«Երկու տարի առաջ, – սկսավ լեհացին յուր պատմությունը, – մասնավոր լաբորատորիաներից մեկում, ուր ես լաբորանտի պաշտոն էի կատարում, նիտրոգլիցերինով արած մի փորձի ժամանակ տեղի ունեցավ մի անսպաս պայթյուն: Որովհետև փորձը ես էի կառավարում, ուստի պայթյունից առաջացած վնասն էլ հանդիպեց ինձ: Փշրված անոթի մասերը այնպես էին հարվածել աջ թևս, որ ես իսկույն էլ ուշաթափ էի եղել: Առաջին անգամ որ աչքս բացի, տեսա ինձ հիվանդանոցում, շրջապատված սպիտակազգեստ բժիշկներով: Դրանցից մինը բռնած էր թևս, մյուսը հավաքում ու կապկպում էր մսաները, որոնք մի քանի տեղերից պատառոտված կախված էին: Թևիս այդ վիրալից տեսքը բավական եղավ որ ես նորից ուշաթափվիմ, կամ, գուցե, այդ պատահեց շատ արյուն կորցնելուց: Կան մարդիկ, որոնք ամուր սիրտ ունին և կարող են անվրդով դիտել ոչ միայն ուրիշների այլև իրենց անձի վրա կատարված անդամատությունը:
Իսկ ես, ընդհակառակը, ոչ միայն ինձ, այլև ուրիշներին պատահած այդպիսի դժբախտության անկարող եմ նայել:
.....
Բժիշկը զարմանում էր:
– Անցյալ օրն ու երեկ ավելի պիտի ցավ զգայիր և սակայն դու քաջությամբ համբերեցիր: Այժմ ի՞նչ է պատահել, որ համեմատաբար ավելի թեթև ցավերին չես դիմանում, – հարցրեց նա ինձ:
.....