Սալբի

Սալբի
Автор книги: id книги: 739190     Оценка: 0.0     Голосов: 0     Отзывы, комментарии: 0 0 руб.     (0$) Читать книгу Скачать бесплатно Электронная книга Жанр: Зарубежная классика Правообладатель и/или издательство: Автор Дата добавления в каталог КнигаЛит: ISBN: 9781772467017 Скачать фрагмент в формате   fb2   fb2.zip Возрастное ограничение: 12+ Оглавление Отрывок из книги

Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.

Описание книги

«Աալբիում» ըստ Րաֆֆու, գլխավոր հարցը, որի ստեղծմամբ կարելի է կանխել հայ գյուղացիության քայքայումն ու հողազրկությունը, ապահովել ժողովրդի ազատ, անկաշկանդ զարգացումը. այդ հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույն պետականության հաստատումն է։ Եվ հենց այս էլ հանդիսանում՛ է Րաֆֆու «Սալբի» վեպի իդեական բովանդակությունը, որի համար եւ պայքարում են վեպի դրական հերոսները՝ Ռոստամը, Սալբին, Մելիքզադեն։ Րաֆֆու սիրելի հերոսի՝ Ռոստամի ազատության քարոզը հանգում է հայ ժողովրդի ինքնուրույն պետականության, հայ ժողովրդին ի մի հավաքելու քաղաքական բաղձանքին: «Սալբի» վեպի առաջաբանում առկա այս համարձակ եւ ճշմարտացի, նալբանդյանական շնչով գրված քննադատությունն առավել սրությամբ արտահայտվել է բուն վեպում։ Այստեղ արդեն Րաֆֆին պատկերել է փոքր ժողովուրդների վիճակը, մերկացրել գաղութարարների ահաբեկման քաղաքականության ողջ նողկալիությունը։ Րաֆֆին վեպի մեջ ավելի խորացրել ու խստացրել է այդ քննադատությունը, գեղարվեստորեն մարմնավորել այս կարգի հայ հոգեւորականներին։ Նա այստեղ վանքերը որակել է որպես «թամբալխանաներ», ծույլերի եւ տխմարների բնակարաններ: Րաֆֆին ոչ միայն մերկացրել է այս դասի շահագործողական, ժողովրդի հաշվին ապրելու ձգտումր, այլեւ հակադրվել է հոգեւորականության քարոզած «մի կաւ հակառակ չարին» մտայնությանր, այն մանկասպան դաստիարակությանը, որ կատարվում է այս դասի միջոցով:

Оглавление

იაკობ ცურტაველი. Սալբի

Ա. ԽԼՎԼԻԿ, ԾԱՌԱՅՈՂ ԴԵՎԻԿԸ

Բ. ՈՒԽՏՅԱԼ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

Գ. ԼԻԼԻԹԸ

Դ. ՎԱՐԺԱՊԵՏԸ ԵՎ ՎԱՐԺՈՒՀԻՆ

Ե. ԼԵՅԼԻ ԵՎ ՄԵՋՆՈՒՆԻ ՀԱՄԱՍՏԵՂՔԸ

Զ. ՄԵՐ ՀԵՐՈՍԸ

Է. ԱՆՀԱՎԱՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈԻՀԻՆ

Ը. ՄԻ ԾԱՂԻԿ, ԽԵՂԴՈՂ ՓՈՒՇԵՐԻ ՄԵՋ

Թ. ՀԻՆ ԵՎ ՆՈՐ

Ժ. ՆՎԻՐԱԿԱՆ ԿՏԱԿԸ

ԺԱ. ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԺԲ. ՄՈԳՊԵՏԸ

ԺԳ. ՀԱԿԱՌԱԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ

ԺԴ. ԽՈՐՀՈՒՐԴ

ԺԵ. ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԵՂԱԿԱԼԸ

ԺԶ. ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

ԺԷ. ԱՐԳԵԼՔ

ԺԸ. ԵՐԱԶ

ԺԹ. ԿԵՂԾԱՎՈՐԸ

Ի. ԴԵՐՎԻՇԸ

ԻԱ. ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՎԱԾ

ԻԲ. ՀՈԳԵՎՈՐ ԲԺԻՇԿԸ

ԻԳ. ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆԸ

ԻԴ. ԽԱՉԱԳՈՂԸ

ԻԵ. ԳԱՐՈՒՆ

ԻԶ. ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ

ԻԷ. ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԻԸ. ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԻԹ. ՍԱԼԲԻԻ ՆԱՄԱԿԸ

Լ. ՈՒՂՂԱՓԱՌ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԸ

ԼԱ. ՀԻՄԱՐ ԾՆՈՂՔ

ԼԲ. ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

ԼԳ. ՍՐԻԿԱ

ԼԴ. ԿԱԼՎԱԾԱՏԵՐ ԽԱՆԸ

ԼԷ. ՄԱՏՆՈԻԹՅՈՒՆ

Отрывок из книги

Մեզանում աղջիկները և ազապ տղամարդիկ չգիտեն սեր և համարձակություն չունին իրանց համար ամուսնացուներ ընտրելու: Նրանց սերը, նրանց ընտրությունը ծնողների կամքն է: Հայրը և մայրը իրանց աղջիկները որ տղային կամենան՝ կտան, և իրանց տղաներին ինչ աղջիկ որ ուզեն՝ կբերեն: Նրանք լեզու չունին խոսելու կամ ընդդիմություն գործելու…: Բայց ավելի ցավալի է, երբ շատ անգամ այդ որդեվաճառ, անագորույն ծնողները ոչ թե մի աղջկա գեղեցկությանը, խելքին նայելով են բերում իրանց տղային, կամ մի պատանիի կատարելության նայելով են տալիս իրանց աղջիկը, ո՛չ, այդ իրողության նրանք ամենևին ուշադիր չեն լինում, այլ հայրը մտածում է, այսինչ մարդը լավ, քաջ մարդ է, կարող է իրան շատ գործերի մեջ օգտակար լինել, թև ու թիկունք դառնալ և այդպես, յուր ցավերին կարեկից, յուր գինու փիալային5 ընկեր գտնելու մտքով, իրանց անմեղ աղջիկներր և տղամարդիկը գործիք ընտրելով՝ բարեկամություն և խնամություն են հաստատում: Այսպիսի հանգամանքներում շատ անգամ պատահում է, ծնողները՝ իրանց անձնական փափագը լցնելու և իրանց նպատակին շուտ հասնելու համար, չսպասելով մինչև իրանց զավակները հասունանան` երբեմն մի անչափահաս հինգ տարեկան աղջիկ պսակել են տալիս մի տարիքը առած տղամարդի հետ, և ընդհակառակն, մի հասուն օրիորդ պսակում են մի երեխայի հետ, և կամ երկու սեռի անչափահաս երեխայք – միմյանց հետ: Ամենևին չեն մտածում, թե ի՛նչ սարսափելի խռովություններ են պատահում մի զույգ այր և կնոջ մեջ, երբ նրանք առանց իրանց կամքի հոժարության, հիմար ծնողների ստիպմամբ էին մտնում ամուսնական լուծի տակ: Մի չար բախտով, Պարսկաստանում կա այն վատթար սովորությունը, որ մի աղջիկ և մի տղա նշանադրվում էին միմյանց համար ծնողների կողմից, երբ նրանք դեռ օրորոցում ծիծ էին ծծում, այլև՝ ծիծաղելի՛ խնամություն՝ երբ դեռևս իրենց մոր արգանդումն էին… Թեպետ շատ անգամ պատահում էր, որ ծնողները չէին հասնում իրանց նպատակին, որովհետև ծնվածները կա՛մ երկուսն էլ արու էին լինում, կամ էգ:

Հայաստանի սուրբերից ոմանք` որոնց անունով շինված կա մի վանք, կամ եկեղեցի. – նշանավոր են կացուցել իրանց համարումը ինչ-ինչ հատուկ հրաշագործություններով. բարեպաշտ ուխտավորները գնալով նրանց դուռը` բժշկություն էին գտնում. կամ ստանում էին իրանց փափագելի մուրատը6: Օրինակ. Կորդվաց սարերի մեջ, Վասպուրականի կողմերում, դեպի սուրբ տիրամոր վանքը ջերմ հույսերով դիմում են ամեն կողմերից ուխտավորներ, որ ցավագարված են բորոտության և մարմնի փտության ախտերով: Այնտեղ են տարվում անդամալույծները և տեսակ-տեսակ խոցեր և ապականված վերքեր ունեցողները: Այդ վանքի սրահներում գտնվում են բազմաթիվ այդ տեսակ հիվանդներ, որ ամբողջ տարիներով մնում էին այնտեղ, կերակրվելով վանքի հացով: Նաև ամուլ կանայք գնում էին այնտեղ որդեծնություն հայցելու: Հայկա ձորի մեջ, Անգեղ գետի ափի մոտ հաստատված է սուրբ Աստվածածնի վանքը, որտեղ գնում են աչքացավով տկարացած ուխտավորներ, և այդ վանքի մեջ գտնված ապառաժից «ինքնաբուխ» ձիթով օծելով իրանց աչքերը, հույս ունեին բժշկություն գտնել: Փութկու սուրբ Գևորգ վանքը Մոգաց կողմերում նշանավոր է դիվահարներ բժշկելու մեջ:

.....

– Ճիշտ է ձեր խոսքը, Մահտեսի, – կրկնեց վարպետ Պետրոսը. – ճշմարիտ, դուք մի կատարյալ երազահան եք: Եղբայր, ես մտաբերում եմ երեխայությանս ժամանակ լսած հեքիաթները իմ պառավ տատիցս, որպիսին են Թըհարի և Զոհրայի, շահ-Սմայելի և այլ սիրավեպերը: Նրանց ծնողները, որ անժառանգ եղբայրներ են եղել, երազում տեսնում են մի դերվիշ, որ նրանց տվել է խնձոր և դրանով նրանք ծնել են զավակներ` առաջուց ուխտելով ամուսնացնել միմյանց հետ ծնվածները, եթե նրանք երկսեռ լինեին,

– Ա՛խ, եղբայր, այդ ուխտը մենք ևս անենք, – նրա խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը:

.....

Добавление нового отзыва

Комментарий Поле, отмеченное звёздочкой  — обязательно к заполнению

Отзывы и комментарии читателей

Нет рецензий. Будьте первым, кто напишет рецензию на книгу Սալբի
Подняться наверх