Կայծեր Մաս 1

Կայծեր Մաս 1
Автор книги: id книги: 739191     Оценка: 0.0     Голосов: 0     Отзывы, комментарии: 0 0 руб.     (0$) Читать книгу Скачать бесплатно Купить бумажную книгу Электронная книга Жанр: Зарубежная классика Правообладатель и/или издательство: Автор Дата добавления в каталог КнигаЛит: ISBN: 9781772467079 Скачать фрагмент в формате   fb2   fb2.zip Возрастное ограничение: 12+ Оглавление Отрывок из книги

Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.

Описание книги

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Оглавление

იაკობ ცურტაველი. Կայծեր Մաս 1

Ա. ԸՆՏԱՆԻՔ

Բ. ՀԱՅՐԵՆԻՔ

Գ. ՀԻՆ ՄԵՂՔԸ

Դ. ՈՐՍՈՐԴԸ

Ե. ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ՔԱՀԱՆԱ

Զ. ԴՊՐՈՑ

Է. ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Ը. ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ

Թ. ԿԱՐՈՅԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ժ. ԶԵՆՔԵՐ

ԺԱ. ՂԱՐԱ-ՄԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Ժ՛ ՄԹԻՆ ԳԱՂՏՆԻՔ

ԺԳ. Վ Հ Ո Ւ Կ Ը

ԺԴ. ՁԻ

ԺԵ. ՈՐՍՈՐԴԻ ՏՆԱԿԸ

ժԷ. ԵՐԿՈՒ ՈՐՍ ՄԻԱՍԻՆ

ԺԸ. ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԽՆՁՈՐԸ

ԺԹ. ԵՐԱԶ

Ի. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀՈՂ

ԻԱ. ՆԱԽԱԳՈւՇԱԿՈւԹՅՈւՆ

Ի՛ ՆԱԽԱԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ

ԻԳ. ՆԵՐՔԻՆ ԿՌԻՎ

ԻԴ. ՄԻ ՓՈՔՐԻԿ ՑՈՒՅՑ

ԻԵ. Ի՞ՆՉ Է ՔՈՒՐԴԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԹՈՒՐՔԸ

ԻԶ. Ի՞ՆՉ է ՊԱՐՍԻԿԸ

ԻԵ. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ

ԻԸ. ՆՇՈՒՅԼՆԵՐԸ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ

ԻԹ. ՄԸՀԵԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Լ. ՔՐԴՈՒՀԻՆ ԵՎ ՀԱՅՈՒՀԻՆ

ԼԱ. ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐ

Լ՛ ՍՈՒՐ՛ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԱՆՔԻ. ՏՈՆԱԽՄ՛ՈՒԹՅՈՒՆԸ

ԼԳ. ԲՈՂՈՔ ՎԱՆԱԿԱՆ ՍՐ՛ՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ԼԴ. ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԼԵ. ՔՈԻՐԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱ՛Ն ՍՐ՛ԱՐԱՆԻ ՄԵՋ

ԼԶ. ԽՈՐՀՐԴԱՎՈՐ Ա՛ԵՂԱՆ

ԼԷ. ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈՒՄ Է

ԼԸ. ԲԱՐԿԱՑԱԾ ՄԱՐՈՆ

ԼԹ. ԾԱԾԿԱՄԻՏ ԱՍԼԱՆԸ ԲԱՅՎՈՒՄ Է

Խ. ԱՍԼԱՆԻ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԽԱ. ՍԻՐՈ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Խ՛ ՀԱՅ ՀՈՎԻՎՆԵՐ

ԽԳ. ԵԶԻԴԻՆԵՐ

ԽԴ. ԳԻԺ ՏԵՐՏԵՐԸ ԵՎ ԲԺԻՇԿԸ

Отрывок из книги

Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի ամենահարուստ գավառներից մեկն է Սալմաստը: Նա բռնում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերը, և շրջապատված լեռների ալիքավոր բարձրությամբ, կազմում է մի գեղեցիկ, բոլորակ հովիտ, որ ոռոգվում է Սոլա գետով: Այդ գետը Սալմաստա Նեղոսն է, որի բազմաթիվ ճյուղերի վրա, մինը մյուսի մոտ, շարված են մեծ և փոքրիկ գյուղեր, որոնց գեղեցիկ երևույթը ամենևին չէ համապատասխանում աղքատ բնակիչների անմխիթար վիճակին:

Սալմաստը որպես հին ժամանակներում եղել է Հայաստանի բազմամարդ գավառներից մեկը, և այժմ նրա բնակիչների մեծ մասն բաղկացած էին հայերից: Մնացյալ ազգաբնակություններին պատկանում էին թուրքերը, հրեաները, ասորիները և քրդերը, – այդ բոլորը միասին վեր առած, հազիվ թե հայերի կես մասին էին հավասարվում:

.....

– Տես, Ֆարհատ, ի՜նչ գեղեցիկ բծեր ունի:

Ես սարսափեցա, երբ փոքրիկ աղջիկը մոտեցավ և սկսեց փայփայել գազանի ահագին գլուխը:

.....

Добавление нового отзыва

Комментарий Поле, отмеченное звёздочкой  — обязательно к заполнению

Отзывы и комментарии читателей

Нет рецензий. Будьте первым, кто напишет рецензию на книгу Կայծեր Մաս 1
Подняться наверх