ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ
Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.
Оглавление
იაკობ ცურტაველი. ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ
ԷՍՍԵ
Отрывок из книги
Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք
Թ Ու Խ Ճ Ա Յ Ը
.....
,, Օ ՜, Տեր իմ, Տեր իմ, անսա անձկալի ձայնն իմ աղոթքի, թույլ տուր այն կյանքից՝ ճերմակ ամպերից ու հեռու- հեռու երկնքից անդին, տիեզերական անհունից անծիր, վերադառնալու երկիրն այս լուսե, թույլ տուր քաղցրահունչ ձայնը Իր լսեմ, թույլ տուր, որ տեսնեմ լույսը Իր հոգու, տոչոր շուրթերով հպվեմ այդ լույսին:
Ողորմա ինձ, Տե ՜ր, համակիր եղիր իմ խորունկ ցավին, ես հազար անգամ մեռնում-հառնում եմ կարոտից նրա, թույլ տուր, որ զգամ կյանքի շունչն Իր մեջ, թույլ տուր դառնալու երկիրն այս կրկին՝ որ ծնվենք մեկտեղ, միևնույն ատեն, որ աշխարհ չգա, ինչպես այս կյանքում՝ երեսուն տարի ինձանից առաջ: Օգնիր մեզ, Տեր իմ, վերստին գտնելու մեկս մյուսին, որ չբաժանվեն հոգիները մեր, ու սերը մեր սուրբ, սրտերն անապակ՝ անջատված անգութ փորձություններում, դառնան միաձույլ, մի սիրտ ու հոգի,,:
.....