Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր

Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր
Автор книги: id книги: 712882     Оценка: 0.0     Голосов: 0     Отзывы, комментарии: 0 400 руб.     (4,32$) Читать книгу Купить и скачать книгу Электронная книга Жанр: Драматургия Правообладатель и/или издательство: Издательские решения Дата добавления в каталог КнигаЛит: ISBN: 9785448312670 Скачать фрагмент в формате   fb2   fb2.zip Возрастное ограничение: 16+ Отрывок из книги

Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.

Описание книги

2003թ.-ի սեպտեմբերի 5-ն էր, երբ ինձ հետ կատարվեց այն, ինչի մասին ես դեռ երկար էի հիշելու: Սակայն չէի պատկերացնում, որ դրանից հետո այլևս չեմ ապրելու այնպես, ինչպես առաջ: Դեռ առավոտյան, երբ բացեցի թեյի տուփը և այնտեղից հանեցի վերջին թեյը, ես պատկերացում անգամ չունեի, թե ժամեր հետո ինչ է կատարվելու: Երբ դասավորում էի պայուսակս և կորած գրիչս գտա եղբորս սենյակում, զայրացա վրան ու դուրս եկա, չգիտեի, որ հետո զղջալու եմ:

Отрывок из книги

Ուրիշի նամակը կամ բարև սեպտեմբեր

Երկու հազար երեք թվականի սեպտեմբերի հինգն էր, երբ ինձ հետ կատարվեց այն, ինչի մասին ես դեռ երկար էի հիշելու: Դեռ առավոտյան, երբ բացեցի թեյի տուփը և այնտեղից հանեցի վերջին թեյը, պատկերացում անգամ չունեի, թե ժամեր հետո ինչ է կատարվելու, երբ դասավորում էի պայուսակս և կորած գրիչս գտա եղբորս սենյակում, զայրացա ու դուրս եկա: Չգիտեի, որ հետո զղջալու եմ… Նախաճաշեցի ընտանիքիս` մայրիկիս, հայրիկիս, երկու փոքր եղբայրներիս և յոթանասունհինգ ամյա պապիկիս հետ: Բղավեցի պապիկիս վրա, որովհետև բարձրաձայն էր ծամում, բայց չմտածեցի, որ գուցե վերջին անգամ է ինձ հետ ճաշում: Մեզանից և ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ժամեր հետո մեր դուռն է թակելու մի մեծ ողբերգություն… այո, մեր ընտանիքի անդամներից մեկն այսօր մահանալու էր… Ասում են, անմահ լինելու համար, պետք է արժանի գործ կատարես. մեզ տալիս են ժամանակ այդ գործը կատարելու: Իսկ եթե գալիս է մահը` առանց ժամանակ տալու՞…հիշու՞մ են մեզ արդյոք, մահվանից հետո, և մենք, հենց մե՛նք, որքա՞ն երկար ենք կարողանում հիշել մեկին, ով այլևս չկա: Այո, կորուստը ընտանիքի համար իրոք մեծ էր, մեծ էր ողբերգությունը, որովհետև եթե մահը չշտապեր կատարելու առաջին քայլը, այս աշխարհը չէր զրկվի նրանից, ով հետո դառնալու էր մեծ մարդ…

.....

Սեպտեմբերը միշտ սիրել եմ, ոչ այն բանի համար, թե իբր աշունը տխուր է: Սեպտեմբերի մեջ ինձ միշտ մի այլ բան է գրավել. ինչ-որ թաքնված հանգստություն, ինչ-որ հաճելի հուշ… Եթե մյուսների համար գարունն է նոր կյանքի սկիզբը, ապա ինձ համար աշունն է, իսկ միգուցե, պարզապես սիրել եմ սեպտեմբերը, որովհետև կանխազգացել եմ, որ կյանքիս ամենամեծ շրջադարձը ինձ պարգևելու է աշնանային այս ամի՞ սը:

Մենք երբեք նախապես չենք կարող իմանալ, որ մեզ շրջապատող մարդկանցից որևէ մեկին այսօր տեսնում ենք վերջին անգամ, այլապես գուցե ավելի բարի, ավելի ներող ու հոգատար լինեինք նրանց նկատմամբ: Գուցե դա կարելի է անել, երբ նա դեռ ողջ է, որովհետև չգիտես ինչ կլինի վաղը: Ու ցավոք, մահացածից ներում խնդրելը կամ ներելը այլևս ոչ մեկին պետք չէ:

.....

Добавление нового отзыва

Комментарий Поле, отмеченное звёздочкой  — обязательно к заполнению

Отзывы и комментарии читателей

Нет рецензий. Будьте первым, кто напишет рецензию на книгу Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր
Подняться наверх