Читать книгу ԿԱՐՄԻՐ - იაკობ ცურტაველი - Страница 2
Բլոր իրադրություններն ու հերոսները հորինված են. ցանկացած համընկնում` պատահական է:
ОглавлениеՆԱԽԱԲԱՆ
Հավատում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ կա այն, ինչն անհրաժեշտ է լիաթոք ապրելու համար` զգայունակությունը…
Պետք է զգալ ամեն ինչ, ամեն մեկին ու երևույթ` չանտեսելով ամենաչնչին պահերը: Չ՞է որ կյանքում ամեն բան հիմնված է աննկատելի ու հասարակ թվացող ինչերի, մեկերի ու երևույթների վրա: Պետք է զգալ երկրագնդի պտտվելը, արևի կատարած ամեն ռեակցիան, անսահման տիեզերքի բազմատիպ էներգիաների ներգործությունը, պետք է զգալ մարդկանց` ինքներս մեզ, այդ բազմաբևեռ ազդեցությունների տիրույթում ու առանց դրանց…
Վայելեք կյանքը մինչև վերջ` չվնասելով մյուսներին…