Читать книгу Անահիտ - იაკობ ცურტაველი - Страница 6
Զ
ОглавлениеԹագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը։
Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը։ Նա մինչև անգամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում։ Նա միայն վախենում էր, թե՝ միգուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ։ Բայց երբ որ իմացավ, թե՝ գյուղացիք շատ ուրախ են այդ բանին, և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ի՛նքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին…