Կայծեր Մաս 2

Կայծեր Մաս 2
Автор книги: id книги: 739192     Оценка: 0.0     Голосов: 0     Отзывы, комментарии: 0 0 руб.     (0$) Читать книгу Скачать бесплатно Купить бумажную книгу Электронная книга Жанр: Зарубежная классика Правообладатель и/или издательство: Автор Дата добавления в каталог КнигаЛит: ISBN: 9781772467086 Скачать фрагмент в формате   fb2   fb2.zip Возрастное ограничение: 12+ Оглавление Отрывок из книги

Реклама. ООО «ЛитРес», ИНН: 7719571260.

Описание книги

Րաֆֆի «Կայծեր» վեպում կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում, հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից եւ նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է, եւ իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝ այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երեւի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարեւորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Оглавление

იაკობ ცურტაველი. Կայծեր Մաս 2

Ա. ՎԱՆ

Բ. ՓԱՆՈՍԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Գ. ԱՍԼԱՆԸ ՈՐՊԵՍ ԸԺԻՇԿ

Դ. ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՓԱՇԱՆ

Ե. ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զ. ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

է. ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Ը. ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԴՈՒՌԸ

Թ. ԳԻՇԵՐԸ ԱՎԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ

Ժ. ՓՈԹՈՐԻԿ

ԺԱ. ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ

Ժ՛ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԱՆԱՊԱՏՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԺԳ. ԴՑՈՒԹԱԿԱՆԳԱՎԱԶԱՆԸ

ԺԴ. ԹԵՈՍ ԱԽՊՈՐ ՍՐՃԱՏՈՒՆԸ

ԺԵ. ՎԱՐԱԳ

ԺԶ. ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

ԺԷ. ՊԱՆԴՈՒԽՏ ՎԱՆԵՑԻՆ

ԺԸ. ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

ԺԹ. ՆՎԵՐ

Ի. ՔԱՐԱՎԱՆ

ԻԱ. ՀԱՅԿԱ ԲԵՐԴԸ

Ի՛ ԳՈՒՇԱԿՈՂԸ

ԻԳ. ՈՍՏԱՆ

ԻԴ. ՄԻ ԳՅՈՒՂ ՌՇՏՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻՑ

ԻԵ. ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏԸ

ԻԶ. ԱՂԹԱՄԱՐԱ ՎԱՆՔԸ

ԻԵ. ՎԱՆՔԵՐԻ ՇՈՒՐՋԸ

ԻԸ. ԵՐԵՎԵԼԻ ՔԻԹԸ

ԻԹ. ՏԱՐՈՆ

Լ. ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿԸ

ԼԱ. ԱՍՏՂԱ՛ԵՐԴ

Լ՛ «ՀԱՄՐԸ»

ԼԳ. ԱՄՐՈՑԻ ԱՂՋԻԿԸ

ԱՆՀԱՅՏ ԱՊԱԳԱ

Отрывок из книги

Գիշերը անցուցի անհանգիստ, տենդային դրության մեջ: Առավոտյան զարթեցա խիստ ուշ: Ասլանը սենյակում չէր, չէր երևում և վարպետ Փանոսը: Ես ինձ բավական թույլ էի զգում. մարմինս կոտրատվում էր, իսկ գլխիս մեջ տիրում էր մի տեսակ թմրություն, մի տեսակ մառախուղ: Գիշերվա բոլոր անցքերը երևում էին ինձ ինչպես մի երազ: Կոկորդիս մեջ ցավ էի զգում և, նայելով հայելու մեջ, տեսնում էի պարանոցիս վրա բաց-կապտագույն բծեր: Շապիկս բուրում էր դեղորայքի հոտով: Երևում էր, գիշերը Ասլանը իմ վրա գործ էր դրել բժշկական միջոցներ:

Վարպետի գործարանի փոքրիկ աշակերտներից մեկը ջուր բերեց, լվացվեցա, հագնվեցա և դուրս եկա պատշգամբի վրա:

.....

– Բարով եք եկել, հազար բարով, իմ աչքի վրա, իմ գլխի վրա…

Հայտնի չէ, թե այլևս նրա որտեղի վրա պետք է լիներ մեր ընդունելությունը, որովհետև աշակերտներից մեկը այդ միջոցին փռթկաց, և պատվելիի ճառը ընդհատվեցավ: Նա երեսը շուռ տվեց դեպի եղեռնագործը և ձեռքով սպառնալով` մրթմրթաց. «Սպասի՜ր, գարշելի»…

.....

Добавление нового отзыва

Комментарий Поле, отмеченное звёздочкой  — обязательно к заполнению

Отзывы и комментарии читателей

Нет рецензий. Будьте первым, кто напишет рецензию на книгу Կայծեր Մաս 2
Подняться наверх