Читать книгу Замужем за горем - Лиана Маргарян - Страница 29

Там, за горой
Պապիկիս

Оглавление

Արի ինձ այցի՝

Գրկիր երազում։

Պատրաստ չեմ թախծին՝

Ես Քեզ եմ ուզում…

Ասել եմ ուզում

Խոսքեր կարեւոր…

Որ չեմ ճանաչում

Ուրիշ Թագավոր։

Որ չեմ մոռանա

Հայացքդ բարի։

Որ հպարտանալ

Քեզնով չեմ դադարի։

Որ Քո խորհուրդները

Դաջվել են մտքիս,

Իմ տված խոստումներն

Նպատակն են կյանքիս։

Ներիր, ես շատ բաներ չեմ հասցրել։

Ներիր, ես Քեզ պես ուժեղ չեմ եղել։

Արի ու ապրիր հավետ իմ երազում,

Քեզ շատ եմ սիրում, անսահման կարոտում…


25.02.2020

Замужем за горем

Подняться наверх