Читать книгу Армянский язык по диалогам. Практический курс. 5000+ слов. Часть 2 - Арцун Акопян - Страница 151
Часть 2
Беседы 195 – 383
Учёба
Ուսում
Оглавление* * *
Прочитайте и переведите:
1. Դու համալսարանական քաղաքու՞մ ես ապրում:
2. Այո, ես ակադեմիական դրամաշնորհ եմ ստացել: Այն փակում է ուսման և ապրուստի բոլոր ծախսերը:
3. Որո՞նք են այնտեղ ապրելու գլխավոր առավելությունները: Կարո՞ղ ես դրանք թվարկել:
4. Հեշտությամբ կարելի է հասնել կրթական հաստատություն: Կարելի է ոտքով գնալ լսարան և լաբորատորիա:
5. Այդպիսով ուսանողները վարժվում են ավելի շատ ոտքով քայլել: Ուրիշ՝ էլ ի՞նչ:
6. Ապրուստի ծախսերը նվազագույնի են հասցված:
7. Այո, դա ևս մեկ որոշակի առավելություն է: Ուրիշ որևէ բան մտաբերու՞մ ես:
8. Որոշ պրոֆեսորներ և այլ հաստիքային աշխատակիցներ նույնպես ապրում են ուսանողական քաղաքում: Նրանց հետ ընկերանալու հնարավորություն կա: