Читать книгу Շխնոց - იაკობ ცურტაველი - Страница 4
4
Оглавление– Այո՜, այո՜, ես չեմ ուրանում, ճիշտ է, այդ մուրհակը ես եմ տվել, միայն հինգ ոսկի փոխարինությանս վրա երկու տարեկան տոկոսիքը, ծախսերը և տուգանքը վրա եկաք, ինձ պարտավորեցրիք, ստիպեցիք ստորագրելու այդ մուրհակը: Նեղն էի, հանգամանքից օգտվեցիք և հարյուրին քառասունութ տոկոս վեր առիք, տոկոսի էլ տոկոսը վրա եկաք, գլորեցիք ինձ հորը և այժմ ի՞նչ է մտքերինդ, աղա՜, եկել եք ձեր ոչխարին մորթելու, ահա՜, մորթեցեք… Բայց առաջ մանր ու խոշորիս խեղդեցե՜ք, սպանեցե՜ք, հետո էլ ինձ ուզում եք բութ դանակով…