Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 30
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
ՄԱՐԴԸ ԵՎ ԳԱԼԻԱՆՈՍԸ
ОглавлениеՄի անգամ Գալիանոսը բանախոսություն էր կարդում մարմնի առողջության մասին, ասելով.
– Եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, մեր բժշկության կարիքը չի զգա։
Այս լսելով, մի մարդ ո՛չ ուտում է և ո՛չ խմում։ Դրանից նա ծանր հիվանդանում է և թշնամանում Գալիանոսին: Իմանալով այդ, Գալիանոսն ասաց.
– Ո՜վ անմիտ մա՛րդ, չգիտե՞ս դու, որ մենք բնության արարիչը չենք, այլ օգնականը։ Ինչո՞ւ չհասկացար խոսքիս իմաստը, որ ճիշտ վարվեիր։
Այս օրինակից սովորում ենք, որ ուշագրությամբ պետք է լսել իմաստունների ու բժիշկների խոսքը և խուսափել ծայրահեղություններից՝ և՛ առավելից, և՛ նվազից, որովհետև երկու դեպքում էլ չարիք կա։