Читать книгу Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ - იაკობ ცურტაველი - Страница 19
Մաս Առաջին Գլուխ
[ԺԹ]
ОглавлениеԱյլ զի Աստուած մահուան չէ պատճառ, վկայեսցէ ամենարուեստ իմաստունն, որ ասէ՝ եթե Աստուած զմահ ոչ արար, և ոչ խնդայ ընդ կորուստ մարդկան. այլ հաստատեաց Աստուած զմարդն յանեղծութիւն ռպատկերք իւրոյ մշտնջենաւորութեանն, և նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ։
85 Եւ դարձեալ [76] ինքն իսկ ասէ. ես ասացի՝ թե աստուածք իցէք, և որդիք բարձրելոյ ամենեքին։ Այս ինքն՝ եթե ես զձեզ անմահս արարի, 221r եթե կացեալ եիք յիմում հրամանին. բայց որովհետև ոչ կացէք յիմում պատուիրանին, դուք իբրև զմարդիկ մեռանիք, իբրև զմի յիշխանաց անկանիք. ես ոչ ընդ ձեր մահ կամեի, և ոչ ընդ իշխանին վատ խրատտուին անկանել։
86 Այլ բնաւ իսկ, ասեն, ընդէ՞ր եմոյծ զնոսա ի կռիւս ընդ միմեանս։
87 Այսու զանձնիշխանութիւնն սատանայի և զմարդոյն կամին խափանել։ Զի Աստուած՝ որ աննախանձն արար զնոսա անձնիշխանս, ոչ կամէր թե որպէս զանասունս ի հարկէ վարիցին։ Եւ ապա անձնիշխանութիւնն այնուհետև չլինէր անձնիշխանութիւն։
88 Բայց Աստուած թեպէտ և ունէր իշխանութիւն ռզիւրոցք ռարարածոցնք զհանդէսն տեսանել, այլ ոչ ինքն դրդեաց զնոսա անկանել ընդ միմեանս։
Իբրև ետես զսատանայ [77] նախանձու բորբոքեալ, թոյլ ետ անձնիշխանին ընդ անձնիշխանին ոգորել. քանզի գիտէր՝ եթե ոչ ինչ տկարագոյն է սորա անձնիշխանութիւնս քան զնորայն.
և ոչ նա կանխագէտ, և սա ոչ կանխագէտ.
221v և ոչ նա բռնաւոր, և սա տկար ոք։
Եւ զի չէր բռնաւոր ոք, յայնմանէ յայտ է՝ զի ցկինն պատրանաւք մատուցեալ հարցանէր, և ոչ բռնութեամբ զարհուրեցուցանէր։
Եւ զի չէր կանխագէտ, ասէ. զի՞նչ է այդ՝ զոր ասաց Աստուած, զի ի նմանէն ուսցի զհանգամանսն։
89 Դարձեալ և ի Յոբայ փորձանացն է ուսանել՝ թե չէ սատանայ բռնաւոր և կանխագէտ։
Զի եթե բռնաւոր ոք ինչ էր նա, ոչ յԱստուծոյ խնդրեալ առնոյր աւճան և ապա մխէր ի փորձութիւնսն։