Читать книгу Ժառանգներ - იაკობ ცურტაველი - Страница 3
ՔԵՀՅԱ
Գ
ОглавлениеՄտրակի հարվածով Սուլոն և ընկերները գյուղերից հալածում էին շինականներին դեպի Թեմրան բանելու, և սարայի պատերը աստիճանաբար բարձրանում էին: Մամոն հրճվում էր յուր պալատի զուգսի և զարդարանքների մասին երազելով, Քյալաշը գիշեր-ցերեկ անխոնջ աշխատում էր, որ կարելույն չափ հիմնավոր և փառավոր լինի այդ դղյակը:
– Այդ պատերն ինչի՞ այդքան հաստ ես գցել տվել, Քյալաշ քեհյա՜, – ասաց Մամոն, – ինչի՞ այդ մասի վրա մյուսներից ավելի խնամք ես տանում:
– Այդ դու չգիտես, բայց վերջը ինձնից շատ գոհ կմնաս:
– Ես քու գործին խառնվել չեմ սիրում, բայց ուզում էի հասկանալ պատճառները:
– Այս սենյակները հատկացնելու եմ բանտի, սրա լուսամուտների հաստ երկաթե ճաղերը պատվիրել եմ վարպետ Չլոյին. իրիկվան կբերի, կտեսնես:
– Ախա՜ր, ես գիտեմ, որ դու հազար անգամ չփորձած, չձևած, խամ գործ չես բռնիլ: Լավ էլ մտածել ես, լուսամուտները բակի կողմն ես գցել, բայց մի անհարմարություն ունի, որ հարեմիս լուսամուտները սրա դեմուդեմ պիտի նային:
– Դրա մասին էլ մտածված է: Այստեղից մի բարձր պատ կքաշեմ և խանումներդ միայն իրենց բակում աճած վարդն ու ծաղիկները կտեսնեն, իսկ բանտարկյալներն էլ նրանց գլխին հանգչող սոխակի և տատրակի դայլայլիկները միայն կլսեն: Պետք է լսեն, որպեսզի է՜լ դառնանա իրենց տաժանելի կյանքը:
– Դու, Քյալաշ քեհյա… քեզ պետք էր վեզիր շինել, քեզ պետք էր փոխարքա նշանակել, ափսո՛ս, ափսո՛ս, որ ես թագավոր չեմ: