Читать книгу Ամբոխները խելագարված - იაკობ ცურტაველი - Страница 2

II

Оглавление

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։

Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։

Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝

Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։

Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում —

Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։

Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա —

Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։

Ու արտերը, ալեծածան, վառվել էին

Արեգակի կարմիր փայլով իրիկնային։ —

Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝


Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։ —

Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի —

Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։ —


Ամբոխները խելագարված

Подняться наверх