Читать книгу Ամբոխները խելագարված - იაკობ ცურტაველი - Страница 5
V
ОглавлениеԻսկ քաղաքից դեպի հարավ՝ ահատեսիլ ու հաղթական՝
Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական։
Լսվում էր մերթ շոգեկառքի սուլոցը սուր հեռու մուժում —
Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն…
Ճչում էր սուր, հուսակտուր, ու հուսահատ ձայնը նրա,
Որպես անդարձ մահի մի լուր տարածվում էր դաշտի վրա։ —
Ցրված էր նա, կայարանը, հսկա ու հաղթ, նրանց առաջ։ —
Ու հանգույցից կայարանի, դաշտովը մեկ լայնատարած՝
Դեպի հյուսիս, դեպի հարավ, ու արևմուտք, ու արևելք —