Читать книгу Տնային փեսա - იაკობ ცურტაველი - Страница 1

Ա

Оглавление

Գարնան թարմ և փափուկ երեկոներից մինն էր: Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի ձյունապատ գագաթը: Ժամատներից լսելի էին լինում մեզմբարեպաշտական հնչումները զանգահարության: Հավլաբարի պառավ կնանիքը, ծածկված իրանց սպիտակ չարսավներով, շտապում էին աղոթելու:

Նույն ժամուն Դուրկալենց Շուշաը, թևքերր ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ:

Փողոցի մյուս ծայրից երևեցավ պառավ Մաքթաղը, ձեռին բռնած մի քանի հատ մոմ: նա յուր հետ բերում էր յուր ջուխտակ թոռնիկներն, որոնց ամեն մինը նույնպես բռնած ունեին մի՜մի հատ փոքրիկ մոմեր:

– Ու՞ր ես էդենց շտապով գնում, Մաքթաղ շան, – հարցրուց նրանից Շուշանը, լագանը դնելով գետին:

– Փեթխաինն իմ գնում, Շուշան ջան, օղորմած կենա, գնում, իմ համբուրելու, – պատասխանեց Մաքթաղը ջերմեռանդությամբ:

– Էրնե՜կ քիզ, Մաքթաղ, վուր վուխտ ունիս համբուրելու, ես կի՜ մեր սուրբ Մինասն էլ չիմ կանացի գնա:

Վերջին խոսքը չդուր եկավ Մաքթաղին, և նա զարմանալով հարցրուց. – Ի՞նչի, քա՜: Գանա կիրակնամուտ գիշերին էլ յի՞տ կու նընկնին ժամիցը:

– Է՞հ, ինչ անիմ, Մաքթաղ շան, խղճութինը դժա՜ր բան է, – հոգոց հանելով պատասխանեց Շուշանը: – Էսօր առուտեմեն կցած մատնիրս տրորվեցան շատ լվացք անելեմեն: Իմ Նատոն էլ ջիր չի պռծի ութո քսելը:

Լսելով Նատոյի անունը, մի նոր միտք ծագեց Մաքթաղի գլխում: Նա փոխեց յուր խոսքը:

– Լավ արիր, վուր միտս բերիր, ասա՜, թե քու աստուծը կու սիրիս, ո՞վ է էն ջհել տղեն, վուր չուստ՜չուստ ձիր տունն է գալիս:

Շուշանր փոքր՜ինչ շփոթվեցավ.

– Ղարիբ օքմին է, Մաքթաղ ջան, էնպես գալիս է էլի՜, խան լվացք է բերում, խան կարկատան է բերում, շատ գամ էլ գալիս է էնպես խոսելու:

– Ո՞վ է, վո՞ւր տղանցի է:

– Ղարաբաղցի է, Մաքթաղ ջան, մինծ մարթու վուրթի է՝ կի՜: Ինքն ասում է, վուր հերն էնդի մելիք է. շատ փուղ ունի, ասում է, բաղ, բաղչա, մուլքեր ունի, կոսե:

Այդ խոսքերը շարժեցին Մաքթաղի զարմացքը:

– Լա՜վ, – ասաց նա, – թե վուր Էդենց մարթու վուրթի է, բաս ինչի է մ իր քաղքամը պարապ թրև գալիս:

– Չիմ իմանում, Մաքթաղ ջան, իրան վուր հարցնում իս, ասում է միթոմ հորմեն խռովիլ է ու միր քաղաքն է Էկի: Հերը կի՜ հենց մի գլուխ գրում է՝ վուրթի ջան, հերի՜ք մնաս ղարիբ երկրումը, թո՜ղ արի՜, տուն ու տեղիդ տիրութին արա. ամա ինքն կի չէ գնում:

– Բաս էստեղ ի՞նչ պիտի շինի:

– Ասում է մաղազիա պիտիմ բաց անի, վուր լավ՜լավ ապրանքնիր ծախեմ:

– Իժում փող ունե՞:

– Հիմի չունե, ամա ասում է, էնքան կու մնամ, ինչկլի հերս մեռնի, իժում կեհամ, նրա մուլքերը կու ծախիմ փող կու շինիմ:

Մաքթաղի խոժոռ դեմքի ծալքերը շարժվեցան մի հեգնական ծիծաղով: – էդ լա՜վ բան է, Շուշան ջան, բաս դու աղոթք արա, վուր շուտ մեռնի:

– Վո՞ւնց թե աղոթք անիմ, – շփոթվելով հարցրուց Շուշանը:

– Էլ ի՜նչ ասիլ կուզե, պիտի աստծուն աղաչանք անիս, վոուր մուրազիդ շուտ հասնիս…

Շուշանը ձևացրուց դժգոհության նշաններ: – Ի՞նչ մուրազ, ինչե՞ր ես խոսում, Մաքթաղ, – խոսեց նա երեսը շուռ տալով:

Գանա չիմ գիտի, վուր ուզում իս Նատոյիդ էն տղին տա, վուր տանու փ ե ս ա1 շինիս:

– Չէ՜, խաչը գիտենա:

Մաքթաղը շարունակեց յուր ճանապարհը, ասելով. – ինձ Ձիկլոինց Մաքթաղ կոսին: Մաքթա՜ղ, չի՞ ս գիտի վուր ծտերն ինձ համա խաբար ին բերում:

Շուշանը ոչինչ չպատասխանեց, մտավ տունը:

Տնային փեսա

Подняться наверх