Читать книгу Տնային փեսա - იაკობ ცურტაველი - Страница 3

Գ

Оглавление

Օրը կիրակի էր: Արեգակի ճառագայթներն ուրախ ժպիտով խաղում էին Շուշանի տան կոտրատված ապակիների հետ: Վաղորդյան զեփյուռը ծավալվում էր փափուկ և հովասուն թարմությամբ:

Մանկահասակ աղջիկները, զարդարված տոնական հագուստով, որը կանգնած էր իրանց դռան շեմքի վրա՝ գաղտուկ նայում էր փողոցում անցուդարձ անողներին, ժպտում էր և թաքցնում էր յուր գլուխն, երբ որ մի տղամարդ էր գալիս: Որը դեռ չէր հեռացել հայելուց, կոկում էր յուր դեմքը և դարդարում էր իրան: Ոմանք՝ հավաքելով իրանց կտուրների վրա, կամ նեղ բակերի մեջ` մի խումբ մեծ և փոքր աղջիկներ, դայիրա և դիպիլիպիտոն էին ածում, տաշի խփում և հերթով պար էին գալիս: Ամեն տեղ տիրում էր ուրախություն, լսելի էին լինում ծիծաղ և հանաքներ: Իսկ Նատոն միայնակ և լուռ նստած էր յուր փոքրիկ սենյակում, նրա տխրամած դեմքը չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն:

Նույն միջոցին ժամիցը ետ դարձավ նրա մայրը, Շուշանը, և տալով աղջկան մի պատառ նշխարք, ասաց.

– Վա՜, աղջի, ջեր շուրերդ չե՞ս հագի:

– Է՜հ, ինչի համար հագնեմ… – պատասխանեց օրիորդն երեսը շրջելով:

– Դու էլի լացել ես, աչքերդ կարմրել են:

– Չեմ լաց էլի, գլուխս է ցավում:

– Հիմա էլ աչքերումդ արտասուք կա, ինչու՞ ես ինձ խաբում:

– Չեմ գիտում… – պատասխանեց օրիորդը տխրությամբ:

– էլի իծանիրդ մո՞տ ին էլի:

Նատոն ոչինչ չպատասխանեց և կամենում էր սենյակից դուրս գնալ:

– Արի՜ չարսավս ա՜ռ, – կանչեց նրա մայրը:

Նատոն առեց չարսավը, ծալեց մի կողմ դրեց և սկսավ մոր համար թեյ ածել: Շուշանը նստած էր փոքրիկ տախտի վրա լուսամուտի հանդեպ:

– Ջումշուդ՜բեկը Էսօր չէ՞ եկել, – հարցրուց նա: Այդպես կոչվում էր նրանց ղարաբաղցի փեսացուի անունըէ Իսկ Նատոն, փոխանակ ուղղակի պատասխանելու, հարցրուց. – Դեդի, ինչ կլի ե՞փ Էդ տղեն մեր տուն պիտի գա ու գնա:

– Հուղե՜մ քու տուտուց գլուխը, – պատասխանեց Շուշանը հեգնական ժպիտով. – միթոմ դու ուրախ չե՜ս, վուր նա գալիս ու գնում է…

– Ի՞նչ ունիմ ուրախանալու… հարևաններն ինչ ասիս ինձ վրա ին ասում… ամենի բերնի՜ մաստաքն ես իմ դառի…

– Նրանց աչքն էլ տրաքի՜, – բարկանալով պատասխանեց Շուշանը:

Այդ խոսակցությանը վրա հասավ ուստա Գրիգորը: – Լավ ես ասում, ա՜ կնիկ, ախար բանը բանի նման չէ, է , հարևաններն ի՞նչ մեղք ունեն, որ բամբասում են…

Շուշանն ավելի բարկանալով կտրեց ամուսնի խոսքը.

– Ա՜ մարդ, էդ քու խելքի բանր չէ՜, ծիտը ձլիվ մե դափասիս մեջն իմ ձգել, հիմի դուն ուզում իս թռցնի՞ …

– Դուն, դեդի, – մեջ մտավ նատոն արտասուքը սրբելով, – դուն իմ բողազը պիտիս դուս կտրի վունց որ տեհնում եմ…

Օրիորդը էլ չսպասեց պատասխանի, սենյակից դուրս եկավ:

– Իմ հոգին գիտենա, դրուստ է ասում Նատոն, – ասաց ուստա Գրիգորն աղջկա դուրս գնալուց հետո: – Ջեր չնշնած տղին ախար վո՞ւնց կուլի տուն թողնել, գանա էդ քաղաքի նամուսը ձլիվ գնացե՞լ է:

– Լավ ես ասում, Գրիգոր, – կտրեց Շուշանն ամուսնի խոսքն. – ես էլ գիտեմ, վուր էդենց է, ամա անիծվի՜ հիմիկվա ադաթը… Ի՞նչ անեմ, վո՞ւր ջուրը նընկնեմ… Աղջիկս հասիլ է, մոտ տասնութը տարեկան է դառի, հիմա մարդու տալու վախտն է: Մենք երկուսս էլ աղքատ մարդիք ենք. դու ձլիվ կարում ես քու ուրագով միը օրական հացր դադել: Ես էլ, տեհնումիս ինչպես չարչարվում իմ ջեր էս ամսվա տան քրեհը չիմ կարացի տար: Տանտերն ամեն օր գլուխս տանում է, փուղ է ուզում: Դե՜, արի դու փուղ ու բաժինք բե՜ր, վուր աղջիկդ իրա ուզած մարդին տաս: Վո՞ւր տեղից պիտի բերես: Ու առանց փուղ ու բաժինքի էլ, դու գիտես, վուր մեր քաղքումն աղջիկ չին ուզում: Անիծվի՜ էդենց ադաթը… Հիմա ծլիվ մե խամ օքմին իս գթի, ղարիբ աղա է, էստեղի ադաթը չէ իմանում. ասում է, Նատոն սիրուն է, ես առանց փուղի էլ կու պսակվիմ: Հիմա դուն ինձ ասա՜, ա՜ մարդ, կուլի՞ վուր էդ թավուր տղին մեր ձեռնեմեն թոզ տանք:

Տնային փեսա

Подняться наверх