Читать книгу Պոեզիա - Саят Нова - Страница 6
* * *
ОглавлениеԱմէն մե մըտիկ տալով տարար խիլքս, քամալոս,
է՛յ,նազանի,ռահմ արա,դուն մի դառնա աջալըս.
Հէնց ձէռովդ կապեցիր,էնպես բաց էր իղբալըս.
Էշխեմեդ հիվանդացա,չիս հարցնում իմ հալըս.
Քիզիքիզ մըտիկ արա,փոշմանիլու վախտըն է:
Իմ թալնիլը քու բանն էր,չասացիր ի՞նչ իս անում.
Սըրտով սիրածըս դու՛ն իս,էլ ինչի՞ իս արմանում,
ՈՒրիշնիրու խոսկիրով կապած յարես յիդ անում.
Աճկըս ճանապարհիդ է, ինչի՞ իս շատ ուշանում.
Մե խալվաթ ոթախումը բարիշիլու վախտն է:
Քու պատվական գըլուխըդ դուն ավարա մի՛ անի.
էս իմ խունի ջիգարս հազար պարա մի՛ անի,
Իմ ու քու սըրտի բանը դիփ աշքարա մի՛ անի,
Արութինի շախ սիրտը մեկ էլ յարա մի՛ անի.
Կամով ու ճիտ անէլով փաթաթվիլու վախտըն է: