Читать книгу Նոր աշխարհ - იაკობ ცურტაველი - Страница 1

Նախաբան

Оглавление

Ես վերջին մարդն էի, ում հետ մահվան կոճակը սեղմելուց առաջ խոսեց Էնի Սիմը։Ես խնամում էի նրան այն ժամանակ, երբ նա տառապում էր անբուժելի հիվանդությունից։Մի քանի տարի առաջ Էնի Սիմը ճանաչվեց բոլոր ժամանակների լավագույն տնտեսագետը, ամենախելացի և ամենաիմաստուն, ամենահարուստ և ամենահաջողակ, ամենատաղանդավոր մարդը ։Էնի Սիմը գերազանց խոսում էր երեք լեզվով, կարողանում էր առանց որևէ սարքավորման, բանավոր կերպով բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծել մի քանի վայրկյանում,կարողանում էր գլուխ հանել ցանկացած բարդ տեխնիկական սարքավորումներից և տեղեկատվական տեխնոլոգիաներից,համաշխարհային ֆինանսական շուկայում չուներ մրցակիցներ,ուներ աշխարհի ամենաբարձր բանական ինտելեկտը ( IQ), աշխարհի ամենաբարձր հուզական ինտելեկտը ( EQ), աշխարհի ամենաբարձր սոցիալական ինտելեկտը, գիտեր բոլոր հումանիտար և հասարակական, բնագիտական և տեխնիկական գիտությունները գերազանց, կարողանում էր գերազանց գրել,ասմունքել, երգել, նվագել,պարել, հումորներ անել։ Նրան էր պատկանում բոլոր ժամանակների ամենահզոր, բազմատրիլիոնանոց վերազգային կորպորացիան՝ Սիմքորփորեշըն-ը, որն իր մահից առաջ նա նվիրեց ամբողջ աշխարհին։Էնի Սիմը ստեղծեց բոլոր ժամանակների լավագույն կրոնը, լավագույն տնտեսակարգը, լավագույն հասարակարգը և վերափոխեց ամբողջ աշխարհը։ Պատահական չէ, որ Էնի Սիմին անվանում են բոլոր ժամանակների Հանճար։Նրա շնորհիվ աշխարհը ոչ միայն փրկվեց վերջնականապես կործանվելուց, այլ նաև վերածվեց դրախտավայրի։Հանճարը սիրում էր առողջ ապրելակերպով զբաղվել, սովորել, աշխատել, շփվել, իր հետաքրքրություններով զբաղվել։ Խառնվածքով ամբիվերտ էր, ֆլեգմատիկ և սանգվինիկ խառնվածքների խառնուրդն էր, իսկ բնավորությամբ բարի էր, հանգիստ ու հավասարակշռված, ուրախ ու երջանիկ, ոգևորված ու ոգեշնչված,նպատակասլաց ու մոտիվացված, մաքրասեր, ուսումնասեր, աշխատասեր, հետաքրքրասեր, մարդասեր, շփվող, մարդամոտ, խաղաղասեր, ազատասեր, պատասխանատու, կարգապահ, ճշտապահ և այլն, մի ամբողջ գիրքն էլ բավարար չէր լինի Հանճարին նկարագրելու համար։Հանճարը միաժանակ գերազանց կին էր, մայր էր, հարազատ էր, ընկեր էր, գործընկեր էր, մարդ էր իր ամուսնու, երեխայի, հարազատների, ընկերների, գործընկերների, ամբողջ մարդկության համար։ Բոլոր ժամանակների Հանճարը կատարյալ էր մտավոր և հոգևոր առումներով, զարգացած էր սոցիալ- տնտեսական առումներով, սակայն ֆիզիկապես թույլ էր։ Արտաքնապես Էնի Սիմը այդքան էլ գեղեցկության ստանդարտներին չէր համապատասխանում։Ալեքսանդր

Մակեդոնացու նման կարճահասակ էր, արտաքնապես ոչ գեղեցիկ,ոչ էլ տգեղ էր, այլ հմայիչ էր ներքին խարիզմայի հաշվին։Չնայած այն բանին,որ Էնի Սիմը մշտապես առողջ ապրելակերպով էր զբաղվում,ամբողջ կյանքի ընթացքում ստիպված եղավ հաղթահարել բազմաթիվ առողջական խնդիրներ, բացի վերջինից։Նա հիվանդացել էր մարդկության համար դեռևս անհայտ հիվանդությամբ։Նրա բուժման պատասխանատվությունը ստանձնել էի ես։Ցավոք սրտի մենք` բժիշկներս չկարողացանք բուժել նրան ամիսներ շարունակ, իսկ Էնի Սիմը գալարվում էր ցավերից։Հանճարն իր տառապանքներին վերջ տալու համար 72 տարեկան հասակում որոշում ընդունեց հեռանալ աշխարհից Էֆթանազիայի միջոցով։Մինչև հիմա էլ ես չեմ հաշտվում այն մտքի հետ, որ ես չկարողացա օգնել այդպիսի արտակարգ մարդուն։Գուցե չկարողացա փրկել նրա կյանքը, բայց հուսով եմ կկարողանամ փրկել Հանճարի հուշերը և հիշողությունները, որոնք նա մահից առաջ պատմեց ինձ, իսկ ես կպատմեմ ողջ աշխարհին։

Նոր աշխարհ

Подняться наверх