Читать книгу Նոր աշխարհ - იაკობ ცურტაველი - Страница 5
Մաս 4.Երազների աշխարհում կամ զուգահեռ իրականություններ
ОглавлениеՀանճարը ուներ կանխատեսելու տաղանդ։ Նա երազների միջոցով կանխատեսում էր ապագան։ Համաշխարհային ֆինանսական շուկայում Էնի Սիմի աննախադեպ հաջողությունները պայմանավորված էին նրա կանխատեսելու տաղանդով։ Նա իր երազների միջոցով էր ստանում իր հարցերի բոլոր պատասխանները, ապա արթնանում էր ու իր երազներում ստացած գիտելիքները կիրառում իրական կյանքում։ Միշտ չէ, որ Հանճարը լավ երազներ էր տեսնում։ Նա հաճախ էր մղձավանջներից տառապում։Երազների մեջ նա ապրում էր տարբեր իրականություններում և ենթարկվում էր տարբեր փորձությունների։ Էնի Սիմի իրական կյանքը այնքան դժվար չէր, որքան նրա երազներում ապրած կյանքը։ Հանճարը մեկ կյանքում ապրեց տարբեր կյանքեր, երազների միջոցով հայտնվեց տիեզերքի զուգահեռ տարբեր իրականություններում։ Այդ իրականությունները մերթ գորշ էին ինչպես իրական կյանքում, մերթ վառ էին էլի ինչպես իրական կյանքում։ Հանճարը երազների մեջ տեղափոխվում էր մի իրականությունից մյուս իրականություն, ապրում բոլոր իրականություններում միաժամանակ։ Նա կարողանում էր զուգահեռ իրականություններից ստացված փորձը կիրառել իրական կյանքում, իրական իրավիճակներում։Էնի Սիմը հաճախ էր երազներում խոսում իր մահացած հարազատների հետ, ովքեր տալիս էին Էնիի հարցերի բոլոր պատասխանները, երբ Էնին այդ հարցերի պատասխանների կարիքն ուներ։ Երազներում Էնին հայտնվում էր նաև իրեն ծանոթ մարդկանց երազների մեջ, խոսում նրանց հետ, հասկանում, թե իրենք ինչ հոգեվիճակում են։Երազներում Էնիին ծանոթ մարդիկ հաճախ էին նրանից օգնություն խնդրում, իսկ Էնին երբ արթնանում էր, որոշ ժամանակ անց իմացավր, որ իրեն ծանոթ մարդիկ ծանր վիճակում են ու օգնության կարիք ունեն։ Հանճարը փորձում էր մոռանալ իր երազները, ուշադրություն չդարձնել դրանց, սակայն նրա մոտ չէր ստացվում, նույն երազը նա տեսնում էր անընդմեջ, երբեմն այլ կերպ էր տեսնում, երբեմն էլ երազների շարունակությունն էր տեսնում, երբեմն էլ երազներ էր տեսնում երազների մեջ, որոնք ճակատագրական դարձան էնիի համար, քանի որ այդպես Էնիի մոտ առաջացավ ցանկություն վերափոխել աշխարհը։Այդ երազները կրկնվում էին այն ժամանակ, երբ Էնին հայտնվում էր դեպրեսսիայի մեջ։ Այդ երազները կարծես ժամանակի մեքենա լինեին,մերթ Էնիին տարավին անցյալ, որտեղ Էնին անցավր այն ամենի միջով, ինչի միջով անցել էր անցյալում կամ էլ անցել էին Էնիին ծանոթ մարդիկ։Էնին ամենից շատ վախենում էր անցնել իր անցյալի միջով, սակայն ամեն անգամ անցնելիս այդքան սարսափելի չէր, որքան որ պատկերացնում էր, նույնիսկ զվարճալի էր Էնիի համար։Հետո ժամանակի մեքենան Էնիին տեղափոխում էր ապագան, այն ապագան, որը նախատեսված էր հատուկ Էնիի համար։ Մի օր էլ ժամանակի մեքենան Էնիին տարավ իր երազների լուսավոր ապագան։