Читать книгу Նոր աշխարհ - იაკობ ცურტაველი - Страница 4
Մաս 3. Ոչնչին ընդառաջ
ОглавлениеՄիշտ չէ, որ Հանճարը հասել Է իր առաջ դրված նպատակներին։Միշտ չէ, որ Հանճարը ճիշտ է կիրառել իր ընդունակությունները և տաղանդները։ Նախքան հանճարեղության հասնելը՝Էնի Սիմը միլիոնավոր սխալներ է արել, միլիոնավոր անգամ ձախողվել, միլիոնավոր անգամ սկսել զրոյից և նոր էջից։ Նրա կյանքը նման էր փազլի։ Ամեն անգամ նա իր կյանքի փազլը քանդում էր ու հավաքում, երբ իր կյանքի փազլը տգեղ կամ սխալ էր լինում։ Ամեն անգամ նա քանդում էր իր կյանքի փազլը, գտնում ճիշտ հատիկները, միացնում ճիշտ տեղում, ճիշտ հերթականությամբ,ստանում իր ուզած պատկերը։ Նա այնքան էր իր կյանքի փազլը քանդել ու հավաքել, որ ամեն հաջորդ անգամն ավելի արագ ու հեշտ էր ստացվում ։Լինում էին կյանքում պահեր, երբ Էնի Սիմը մնում էր բացարձակ ձեռնունայն, կորցնում էր ամեն ինչ ու ամեն բան։ Նրա կյանքում լինում էին փուլեր, որ ունենում էր ամեն ինչ, բացի ժամանակից։Լինում էին նաև փուլեր, երբ Էնի Սիմը բացի ժամանակից, ոչինչ չէր ունենում։ Հանճարն իր նպատակներին հասնելու համար միլիոնավոր փորձեր էր կատարում, միլիոնավոր փորձերն էլ անհաջողության էին մատնվում։ Էնի Սիմը մեծ ցավ էր ապրում, երբ հերթական անգամ գնում էր իր կարծիքով իր նպատակներին ընդառաջ, սակայն հասնում էր ընդամենը ոչնչին ընդառաջ։ Այդ պահերին Հանճարը զգում էր մեծ հուսահատություն, հուսալքություն և անզորություն,ուզում էր գոռալ ցավից, ջարդուփշուր անել շուրջբոլորն ամեն ինչ, սակայն լռում էր ու կուլ տալիս իր ողջ զգացածը, ուժասպառ լինում։Ուժասպառ եղած նա ոտքի էր կանգնում ու վերջին ճիգերով անում ամենավերջին փորձը։Հենց ամենավերջին փորձն էր, որ առանց մեծ ջանքերի ու ճիգերի հաղթանակով էր պսակվում։
Էնին ձախողվել ու սխալվել էր ամբողջ կյանքում, սակայն չէր հանձնվել հաջողության ճանապարհին։ Էնիի ձախողումները և սխալները սկսվել էին տնից, ապա տարածվել բակում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, բնակավայրում, երկրում, աշխարհում։ Տարբեր իրավիճակներում և միջավայրերում նա ձախողվել և սխալվել էր իրավիճակին և միջավայրին համապատասխան մտածելակերպ ու վարքագիծ չունենալու պատճառով, չէր կարողացել իրեն իրավիճակին և միջավայրին համապատասխան դրսևորել։ Ստիպված էր եղել ամեն անգամ փոխել մտածելակերպը և վարքագիծը, հարմարվել նոր միջավայրին, նոր իրականությանը։ Ամեն անգամ նոր միջավայր տեղափոխվելիս նա ստիպված էր լինում փոխել փոխել իրեն։ Ամեն անգամ նա նոր մարդ էր դառնում։ Հին Էնին մահանում էր, դառնում փոշի, իսկ այդ փոշուց վերածնվում էր Նոր Էնին նոր մտածելակերպով և նոր վարքագծով։
Հանճարը ձախողվել ու սխալվել էր առաջին բառն արտասանելիս, իսկ հետո սովորել էր խոսել։ Նա ձախողվել ու սխալվել էր իր առաջին քայլերն անելիս, հետո սովորել էլ քայլել ու վազել։ Նա ձախողվել էր իր հիգիենային ու խնամքին ինքնուրույն հետևելիս, սեղանին ճիշտ ձևով նստելիս, գդալը ճիշտ բռնելիս, առանց չփչփացնելու սնունդն ընդունելիս, իր հագուստը մաքուր պահելիս, առաջին անգամ իր իրերը և սենյակը մաքրելիս և հավաքելիս, բակում առաջին անգամ երեխաների հետ ծանոթանալիս ու խաղալիս, դպրոց առաջին անգամ ոտք դնելիս, դպրոցի կարգ ու կանոնին առաջին անգամ հետևելիս, առաջին անգամ գյուղից մայրաքաղաք գնալիս, համալսարանի օրենքներին ու կարգերին հետևելիս, առաջին անգամ աշխատելիս, առաջին անգամ սիրահարվելիս, առաջին անգամ նոր իրականության մեջ հայտնվելիս։Նույն սխալը երբեմն երկրորդ անգամ էր անում, բայց երրորդ անգամ այլևս նույն սխալը երբեք չէր գործում։
Էնիի ձախողումների և սխալների մեծ մասի վրա մեծ ազդեցություն էր թողնում հատկապես աղքատությունը։ Աղքատությունը հենց ոչնչին տանող ամենաուղիղ ճանապարհն էր։ Այդ ճանապարհից հեռանալու համար Էնին ստիպված էր հարստացնել իր միտքը, իր հոգին, հետո աստիճանաբար իր մարմինը, իր աշխարհը։ Այս ճանապարհն էլ հեշտերից չէր եղել, երբեմն Էնին հրաժարվում էր նոր բան սովորել, երբեմն նրան ոչինչ չէր հետաքրքրում, երբեմն նա ոչինչ չէր ցանկանում, չուներ երազանք, չուներ նպատակ, չէր ցանկանում աշխատել և շփվել, չուներ ոչ մի հետաքրքրություն։ Այդ պահերին կորցնում էր ամեն ինչ ու ամեն բան, կորցնում էր իրեն, իր գոյության իմաստն էր կորցնում, մոռանում իր սովորածը նույնիսկ, կորցնում աշխատանքը, մտերիմներին և ոչ մտերիմներին, մեկուսանում աշխարհից ու բոլոր մարդկանցից, դառնում սառը, անտարբեր ու անզգամ, փակվում սենյակում բոլորից հեռու, մեկ քայլ էր մնում ոչինչ դառնալուն, իսկ մեկ քայլ էլ ինքն իրեն սպանելուն։ Նման պահերին լինում էին մարդիկ, որ խոցում էին նրան իրենց սուր լեզվով, որ հազար թրից էլ ավել էր խոցում։ Այդ պահերին Էնին շատ էր խոցվում,ինքն էլ էր իրեն այդպես հետո խոցում, ինքն իրեն այդպես զրոյացնում, հասցնում ոչնչին ու վերջին քայլին։ Նրան ետ էին պահում վերջին քայլից մտերիմ մարդիկ, ովքեր հայտնվում էին նման պահերին, հանում Էնիին այդ վիճակից, խանգարում նրան վերջին քայլն անել, դրանից հետո լուռ հեռանում։ Էնին սթափվում էր այդ թմբիրից, ինքն իրեն համոզում շտապ ոտքի կանգնել։ Բայց այս անգամ էլ հայտնվում էին մարդիկ, որ հիշեցնում էին Էնիին իր սխալների մասին, մեկը մեղադրում էր, մեկը քննադատում, մյուսն էլ այդ պահերին լուռ ուրախանում էր ու վայելում ուրիշի դժբախտությունները, անհաջողությունները և սխալները։Էնին ուշադրություն չէր դարձնում այդ ամենին, զբաղվում էր ինքնակրթությամբ և ինքնազարգացմամբ,այնպես կատարելագործում ինքն իրեն, որ ոչ միայն մոռանում էր իր հետ կատարվածը, ինչը գիտական լեզվով կոչվում էր Դեպրեսիա, իսկ տգետների լեզվով խելագարություն, այլ նաև ոտքի էր կանգնում, նորից առողջ ապրելակերպով զբաղվում,սովորում, աշխատում, շփվում, հետաքրքրություններով զբաղվում, իր ցանկություններին, նպատակներին, երազանքներին հասնում, սովորում կառավարել իր մտքերը, իր հույզերը, իր մարմինը, իրեն շրջապատող աշխարհը։ Ամեն անգամ Հանճարը ընդառաջ էր գնում ոչնչին ու այնտեղից նոր մարդ դարձած ու վերափոխված հասնում էր այն ամեն ինչին, ինչին հասնել նա ի սրտե կցանկանար։ Ամեն անգամ,երբ փլուզվում էր Էնի Սիմի աշխարհը, նա ամեն անգամն էլ փլատակներից նոր աշխարհ էր ստեղծում։ Հանճարն իր աշխարհի ստեղծման նմանությամբ ստեղծեց նաև մեր Նոր աշխարհը մեր աշխարհի փլատակներից։