Читать книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - იაკობ ცურტაველი - Страница 1
ԵՍ
ОглавлениеԱգռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.
( Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
( Դո՛ւ…
( Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցը և կռռաց.
( Ե՛ս…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավջուրը և իրեն ազատեց: