Читать книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - იაკობ ცურტაველი - Страница 11

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԵՎ. ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՐԻԱՆ

Оглавление

– Գիտե՞ս այնպես մի կենդանի,

Որ իր տունը մեջքին տանի:

– Գիտեմ, այո՜, դա կրիան է:

– Թե որ գիտես, էդ ի՞նչ բան է:

Իսկույն ասեմ, դու իմացի:

Կրիան ուներ մի դրացի,

Խիստ շատախոս ու կռվարար,

Խեղճ կրիային շան օր կըտար:

Մի օր կրիան ճարահատած

Հայր Աստըծուն գանգատ գնաց:

Ասավ. «Մեռնեմ, հա՜յր, քո աչքին,

Իմ տունը դիր էս իմ մեջքին,

Որ ինձ իսկի մոտիկ ու կից

Էլ չունենամ ես վատ դրկից,

Որ ամեն օր քանի-քանի

Ուշունցներով հոգիս հանիս»:

Հայր Աստվածն էլ ասավ. – «Բարի

Տունդ մեջքիդ միշտ ման արի»:


Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Подняться наверх