Читать книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - იაკობ ცურტაველი - Страница 6

ԸՆԿՈԻՅԶՆ ՈԻ ՈՐԴԸ

Оглавление

Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.

( Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:

(Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, – ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:

– Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, – պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:

Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.

– Մի նոր ընկույզ ես գտա,

Ծակեցի ու ներս մտա,

Կերա, կերա կշտացա,

Դատարկ մնաց՝ վշտացա:


Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.

– Դուրս գամ ծառը չափչփեմ.

Տեսնես ում կխաբխբեմ,

Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,

Լեզուս քաղցր, շողոքորթ:


Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին… Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում:

Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Подняться наверх