Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 1
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
ՎԱԶԸ ԵՎ ՄՈՐԵՆԻՆ
ОглавлениеԳարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։
– Մի լար, – ասում են, – դարձյալ զավակներ կծնես:
Եվ նա պատասխանում է.
– Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։
Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն:
Իսկ մորենին ասում է,
– Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։
– Շնորհակալ եմ այգեգործից, որ պոկում է քեզ իմ արմատից, – պատասխանում է վազը։
Առակս հայտնում է, որ պետք է միառժամանակ մխիթարվել կենդանի մնացածներով, որ մահկանացու է մարդկային ցեղը, և իսկական մխիթարությունն այն է, որ կենդանի մնացած ժառանգները լինեն տիրոջը հաճելի: Բայց անմիտների խոսքը, ինչպես մորենունը, ավելի զայրացնող է, քան` մխիթարություն սգավորին, որ շնորհակալ կլինի, եթե բոլորովին չտեսնի անմիտ մխիթարիչին: