Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 11

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ

Оглавление

Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.

– Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.

– Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։

Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

Առակներ

Подняться наверх