Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 20

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
ՈՒՂՏՆ ՈԻ ՆՐԱ ԽՆԱՄՈՂԸ

Оглавление

Ուղտը հարված ստացավ իր խնամողից և բարկանալով ասաց.

– Տե՛ս, երբ տրտում եմ լինում, ինձ մի խփիր, թե չէ՝ կմեռնես իմ ձեռքով:

Խնամողը հարցրեց.

– Ի՞նչ նշանով է արտահայտվում քո տրտմությունը, իմանամ, որ չխփեմ։

– Երբ տեսնես ներքին շրթունքս կախված, – ասում է ուղտը, – և քայլելուս ժամանակ չլսես ոտքերիս ձայնը, ուրեմն տրտում եմ։

– Դու միշտ այդ ես, – պատասխանեց խնամողը, – էլ ինչպե՞ս իմանամ:

Չարաբարոների մասին է առակս, որոնք միշտ բարկացած են և երբեմն պատրվակում են, թե այդպիսին են տրտմության պատճառով:

Առակներ

Подняться наверх