Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 10

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
ԴԵՂՆՈԻԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Оглавление

Գնդածաղիկը, կորնգանը, խոլորձը, կապույտ առվույտը, սեզը և սրանց նմանները, ծաղրելով դեղնուկին, ասում էին.

– Ինչի՞ց է, որ մենք զվարճադեմ ենք, իսկ նա դեղնությամբ հյուծվել է։

Լսելով, դեղնուկը պատասխանեց.

– Որովհետև անմիտ եք ու աներկյուղ։ Չեք մտածում, որ մեզ համար գերանդի են սրում, իսկ ես մտատանջվելով, սարսափահար եղած դեղնում եմ։

Առակներ

Подняться наверх