Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 19
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (XII Դ.)
ՓՂԻ ՈՐԴԻՆ՝ ԻՄԱՄՏԱՍԻՐՈԻԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏ
ОглавлениеՓիղն իր որդուն հանձնեց Պլատոնին՝ իմաստասիրումթյուն ուսանելու: Եվ ուսուցիչը հանձնարարեց աշակերտին չոքել լսարանում, իսկ նա չկարողացավ: Պատվիրեց նաև որ գլուխը խոնարհի գետնին, այդ ևս չկարողացավ: Պլատոնը ետ վերադարձրեց նրան հորը և ասաց.
– Վայել է, որ քո որդին թագավորի պալատում լինի՝ միշտ ոտքի կանգնած, և ոչ իմ լսարանում, քանի որ ո՛չ նստել կարող է և ո՛չ գլուխ խոնարհել: