Читать книгу Պատմվածքներ - იაკობ ცურტაველი - Страница 11
«Վերք Հայաստանի»
VII
ОглавлениеԱհա սրընթաց Ձորագետը արյուն է տանում2: Մութը ճալիցն, երկու ժայռերի արանքից դուրս պրծած, սելավաջրի նման պղտոր, արարած ու փրփրած, տակռապոկ արած ծառ ու մացառ, քար ու քոթուկ իրար խառնած, առաջն արած, գոռալով, թշշալով, վշվշալով, տեղ-տեղ, ուզած տեղը թևերը փռելով, արջախնդռուկի անելով3, կրկին իրան հավաքելով, ուռչելով ու քարերի գլխովը թռչելով, արթուրմա խաղալով, ցալքուն տալով, գալիս է Մազմանա գյոլումը կանգնում, պտիտ գալիս, շունչ առնում, դարան մտնում, և հանկարծ վերկենում, իրան թոփ արած, թափ առած, ղրղու նման հասնում, զարկում չոքած Ավանաքարի ապառաժ ծնկներին ու քինթը ջարդած, լացակնքած, գլուխը քորելով, թոնթորելով, գալիս է սուրբ Նշանի դիմացն երեսին խաչակնքում, սիրտը վեր նստացնում ու շարական ասելով աջ կողմի վրա պտտվում, մտնում Հաղբատ – Սանահնա ձորերը: