Читать книгу Պատմութիւն Հայոց - იაკობ ცურტაველი - Страница 15

ՎԱՐՔ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ
ԺԴ

Оглавление

ԺԴ. *Յայնմ ժամանակի ոչ սակաւ ինչ խռովութիւն լինէր ի մէջ Յունաց աշխարհին ի կողմանս կողմանս *յուզախնդիրք ելանէին դեսպանս արձակէին թերեւս ուրեք գտանել կարասցեն։ 2 Յայնմ ժամանակի գայր հասանէր դեսպան առ Տրդատ արքայ Հայոց մեծաց եւ յանդիման լինէր թագաւորին ի Վաղարշապատ քաղաքի։ 3 Եւ իբրեւ մատոյց զհրովարտակն՝ *առ ի ձեռանէ նորա խնդալով։ 4 Եւ էր պատճէն հրովարտակին աւրինակ զայս.

«Ինքնակալ կայսր Դիոկղետիանոս առ սիրելի եղբայր աթոռակից մեր Տրդատ ողջոյն։

5 Գիտութիւն լիցի եղբայրութեանդ քում նիզակակցի մերում վասն չարեացս որ անցանենն ընդ մեզ հանապազ ի մոլար աղանդէս քրիստոնէից *զի յամենայնի դսրովեալ լինի տէրութիւնս *մեր *յուխտէ նոցա եւ արհամարհեալ լինի արքայութիւնս մեր ի նոցանէ եւ ինչ համեստութիւն ոչ գոյ ի նոսա։ 6 Զի ինքեանք զմեռեալ ոմն զխաչեալ պաշտեն *եւ փայտի երկիր պագանեն եւ զոսկերս սպանելոցն պաշտեն որ զիւրեանց մահն որ վասն Աստուածոյն իւրեանց է ՝ փառս եւ պատիւս համարին։ 7 Եւ ի մերոց արդար աւրինացս դատապարտեալ լինին *վասն զի *եւ զմեր զնախնիսն զառաջին հարսն զթագաւորսն դառնացուցեալս ձանձրացուցին *զի մեր սուրքս բթեցան եւ նոքա ոչ զարհուրեցան ի մեռանելոյ ։ 8 Զի *ինքեանք զհետ Հրէի *ուրումն խաչելոյ մոլորեալ են եւ զթագաւորս անպատուել ուսուցանեն *եւ գլխովին իսկ զպատկերս դիցն զաստուածոց անարգել ուսուցանեն։

9 Նա եւ զլուսաւորացդ զաւրութիւն զարեգական *եւ զլուսնի աստեղաւքդ հանդերձ՝ առ ոչինչ համարին նա եւ արարած առնեն *այնր խաչելոյ։ 10 Եւ գլխովին զպատկերս դիցն աստուածոց անարգել ուսուցանեն եւ զաշխարհս ամենայն փոխեցին ի պաշտամանէ դիցն *մինչեւ զի եւ զկանայս անգամ յարանց եւ զարս ի կանանց կենդանւոյն մեկնեալս հեռացուցանեն։ 11 Թէպէտ եւ ազգի ազգի պատուհաս տանջանաց ի վերայ եդաք՝ առաւել եւս տոչորեալ յորդագոյնս տարածեցաւ աղանդ նոցա։ 12 Թէպէտ եւ բիւրապատիկ ինչ արհաւիրս սաստից արկաք *ի վերայ նոցա՝ ի *հեղումն արեան նոցա առաւել եւս *բղխեաց յորդեաց աղանդ նոցա։

13 Դէպ եղեւ *տեսանել ինձ յաղանդոյ *ուսման նոցա *աւրիորդ մի կոյս եւ գեղեցիկ եւ կամեցայ առնուլ զնա ինձ կնութեան սակայն *եւ զայն իշխեցին խորամանգել յինէն։ 14 Եւ ոչ իբրեւ ի թագաւոր ցանկութեամբ փափաքեցին յիս եւ ոչ *ի սաստից սպառնալեաց իմոց երկեան ինչ նոքա այլ առաւել եւս վասն աղանդոյն իւրեանց՝ աղտեղի եւ պիղծ եւ գարշ համարեցան զիս *եւ սնուցիչ նորին դայեկաւն ի կողմանս ձերոյ տէրութեանդ փախուցեալս յուղարկեցին ։

15 Արդ՝ փոյթ լիցի քեզ եղբայր մեր զի *ուր եւ իցեն զկողմամբքդ զայդոքիւք ՝ զհետս նոցա գտանել մարթասցես եւ որ ընդ նմայն իցեն դայեկաւն հանդերձ ՝ վրիժուց մահու արժանի արասցես եւ զհրապուրեալն զչքնաղագեղն ինձ ի սոյն այսրէն յուղարկեսցես ապա թէ հաճոյ թուեսցի քեզ տեսիլ գեղոյ նորա՝ այդրէն առ քեզ պահեսցես *զի ոչ երբեք գտաւ նման նմա ի մէջ Յունաց աշխարհիս ։ 16 Ողջ լեր դիցն պաշտամամբ ամենայն պատուով»։

Պատմութիւն Հայոց

Подняться наверх