Читать книгу Պատմութիւն Հայոց - იაკობ ცურტაველი - Страница 19
ՎԱՐՔ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ
ԺԸ
ОглавлениеԺԸ. Եւ մինչդեռ երանելին սուրբն Հռիփսիմէ խաւսէր զայս ամենայն՝ անդէն ի նմին գիշերի եկին *հասին վաղվաղակի ի տեղի անդր իշխանք թագաւորին, եւ դահճապետն դահճաւքն հանդերձ *ընդ նոսա, եւ ջահք լուցեալք առաջի նոցա։ 2 Եւ մատեան վաղվաղակի, կապեցին զնա *ձեռս յետս, եւ խնդրէին զի հատցեն *զլեզուն։ 3 Իսկ նա *իւրովի կամաւք բացեալ զբերանն՝ հանեալ մատուցանէր զլեզուն։
4 Եւ անդէն զհանդերձիկն պատառատուն *որ զնովաւն էր՝ ի բաց զերծուին ի նմանէ. եւ հարեալ չորս ցիցս ի գետինն , երկուս ոտիցն եւ երկուս ձեռացն՝ *եւ պրկեցին զնա. եւ մատուցին *զկանթեղունսն ցմեծ ժամս. այրէին եւ խորովէին զմարմինս նորա հրով կանթեղացն։ 5 Եւ քարինս վարեցին ընդ գոգս նորա եւ ի վայր վայթեցին զաղիս նորա. եւ մինչդեռ *կայր կենդանի՝ փորեցին *զաչս երանելւոյն։ 6 Ապա անդամ անդամ յաւշէին զնա եւ ասէին, եթէ «Ամենեքան որ իշխեսցեն անգոսնել եւ անարգել զհրամանս թագաւորաց՝ *ըստ դմին աւրինակի կորիցեն»։
7 Իսկ էին եւ *այլ սուրբք, արք եւ կանայք, որ ընդ նոսա եկեալ էին, աւելի քան զեաւթանասուն մարդ. այլ որ * ի ժամուն անդ հասին ի տեղին յայն *ի նոցանէն, որ խնդրէին ամփոփել *եւ *թաղել զմարմինս նոցա , յորոց *վերայ սուր եդեալ *կոտորեցին իբրեւ երեսուն *եւ երկու ոգիս։
8 Որոց ասացեալ եւ նոցա զայս. «Սիրեցաք *զքեզ, Տէր, զի լուիցես զձայն աղաւթից մերոց. խոնարհեցուցեր զունկն քո բարերար, եւ մեք կարդասցուք *առ քեզ։ 9 Քեզ փառք, որ ոչ զրկեցեր զմեր * անարժանութիւնս ի քոց բարեացդ, մարդասէր. որ պահեցեր զմեզ *իբրեւ զբիբ ական, եւ ի հովանի թեւոց քոց ապրեցաք *յանաւրէնութեանցս բազմութենէ. եւ ահա մեռանիմք վասն փառաւորեալ անուանդ քոյ»։ 10 Եւ զայս * միաբան ասացեալ՝ առ հասարակ սպառեցան։
11 Եւ մի ոմն որ անդէն *ի ներքս սպանին ի հնձանի անդ, ուր էին վանք նոցա. որ այսպէս ասէր ի ժամ հրաժարելոյն *իւրոյ. «Գոհանամ զքէն, Տէր բարերար, զի եւ զիս ոչ զրկեցեր. զի ես հիւանդ էի, եւ ոչ կարացի ընթանալ *եւ զհետ ընկերացն ժամանել. սակայն դու, Տէր մարդասէր *եւ քաղցր, ընկա՛լ եւ խառնեա՛ եւ զիմ ոգիս *ի գունդ քոյ սուրբ վկայիցն, ընկերացն իմոց եւ *քերցն, առ քո աղախինն եւ մայրն մեր *եւ *գլուխ Գայիանէ, եւ *զքեզ *սիրիչ եւ որդեակ մեր Հռիփսիմէ»։ 12 Եւ սա * այսու աւրինակաւ խաւսեալ՝ փոխեցաւ։ 13 Եւ քարշեալ *ի բաց ընկեցին զմարմինս նոցա՝ *առ ի կեր լինել շանց քաղաքին եւ գազանաց երկրի եւ թռչնոց երկնից։