Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 57
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆԸ
ОглавлениеԿար մի աշխարհակալ իշխանավոր և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա։ Եվ իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն, և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի։ Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց։ Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե.
– Կա՞ իրավունք։
Եվ նրանք ասացին.
– Չկա՛ իրավունք, որ հայրն առնի հարսին։
Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին.
– Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի:
Եվ իշխանավորն ասաց.
– Ինչո՞ւ աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այդ, իսկ ինձ կհասնի։
Եվ իմաստունն ասաց.
– Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ։
Եվ նա երդվեց չպատմել նրան, եթե պատճառն ասի։
Այն ժամանակ իմաստունն ասաց.
– Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, անօրեն, և քո վրա չկա իշխանություն և ինչ կամենաս կարող ես անել: