Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 60

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ՄՈՒԿԸ ԵՎ ՈԻՂՏԸ

Оглавление

Մի մուկ հպարտացավ։ Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին.

– Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ։

Եվ ուղտն ասաց.

– Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես։

Մուկն ասաց.

– Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի։

Ուղտն ասաց.

– Քո արյունը քո գլուխը։

Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը։ Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին։ Եվ մուկը ճչաց և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր։

Այդ տեսնելով ուղտն ասաց.

– Ահա եղբա՛յր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից։

Առակներ

Подняться наверх