Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 61
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ԳՈՂ ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
ОглавлениеՄի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց։ Եվ կինն իմացավ և քահանային ասաց.
– Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս։
Եվ այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի։ Եվ կինն ասաց.
– Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում։
Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա։ Երբ նրանք եկեղեցի մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.
– Ո՞վ գարշելի։ ես քեզ կով գիտեի, և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՛ ինձ։