Читать книгу Առակներ - იაკობ ცურტაველი - Страница 59
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)
ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ՄԱՐԴԸ
ОглавлениеՄի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.
– Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:
Եվ նրանք ասացին.
– Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:
Եվ առյուծն ասաց.
– Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։
Եվ նրանք ասացին.
– Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:
Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.
– Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։
Եվ նա ասաց.
– Այո՛, ես եմ։
Առյուծն ասաց.
– Արի կռվենք:
Մարդն ասաց.
– Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են։ Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ետ գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք:
Առյուծն ասաց.
– Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:
Մարդն երդվեց, և առյուծն ասաց.
– Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր:
Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապես կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին։
Եվ առյուծը գոչեց.
– Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել: