Читать книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - იაკობ ცურტაველი - Страница 10
Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր
6
ОглавлениеԴեռևս տուն չհասած՝ մարագի մոտ լսում եմ Արգինայի ձայնը£ Շրջվում եմ ձայնի ուղղությամբ£ Արգինան տասերորդ դասարանի մի խումբ աղջիկների հետ ճանապարհի եզրին կանգնած աշխույժ զրուցում, ծիծաղում է£ Տուն գնալ չեմ ուզում, նստում եմ մարագի ստվերում՝ սպասելով Արգինային£ Արգինան շարունակում է ինչ-որ բանի մասին պատմել աղջիկներին, և նրանք համերաշխ կչկչում են£ Ճիշտն ասած, չգիտեմ ինչու, ինձ դուր չի գալիս այն, որ Արգինան այդքան մոտ է աղջիկների հետ£ Հետո ի՞նչ, թե նրանց դասղեկն է£ Ինձ նույնիսկ թվում է, թե Արգինան հատուկ նրանց համար է ստեղծել «Սիրենք, պահպանենք հայրենի բնությունը» խմբակը£ Դե, իհարկե՝ որպեսզի մշտապես միասին լինեն£ Մեկ էլ տեսար հավաքվեցին մեր տան մոտ և սկսեցին ճռվողել սարյակների պես£ Պատահում է նաև, գնում են շրջելու գյուղամերձ դաշտերում կամ զբոսանք են կազմակերպում դեպի սարերը և տուն են վերադառնում արևը մայր մտնելուց հետո£ Մի անգամ նույնիսկ Արգինան իր դասարանով մեկնեց մարզկենտրոն՝ ինչ-որ ներկայացում դիտելու£ Ես չքնեցի այդ գիշեր, անկողնում պառկած արթուն սպասեցի՝ մինչև նրանք կվերադառնային այնտեղից ու դրանից հետո նոր միայն քնեցի£
Փառք աստծո, վերջապես Արգինան հրաժեշտ է տալիս աղջիկներին£
– Դեհ, մինչև վաղը, աղջիկներ, – ասում է նա, շրջվելով մեր տան կողմը£ Բարձր ու խրոխտ՝ նա գալիս է թեթև քայլվածքով, գլխի գեղանի շարժումով երբեմնակի ետ նետելով անհնազանդ մազերը£
Մեր տնից ոչ հեռու, գյուղխորհրդի հին շենքի տանիքում, ուր վերջին տարիներին կոլտնտեսությունը ծխախոտի տերև է չորացնում, ծխախոտագործ կանայք, իրար գլխի հավաքված, խոսում են՝ ուշադիր նայելով Արգինային£
– Անաստվածը մի տես ինչքան գեղեցիկ է£
– Աչքերը գեղեցիկ, քիթը գեղեցիկ, բերանը գեղեցիկ, կազմվածքը գեղեցիկ, աղջի, բա սրան տեսնողի քունը կտանի՞£
– Մի նայիր է, ասես բացված վարդ լինի, հազար երանի քեզ առնողին£
– Ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու էդպես նայես£
– Աղջի, բախտը լինի գեղեցիկ, բախտը£ Մեր Ռազմելան պակա՞ս գեղեցկուհի էր£ Որտե՞ղ է հիմի. Ղազանչիի ձորերումը՝ մի բոլուք երեխեք գլխին թափած£
– Էհ, գեղեցիկ աղջիկները հազվադեպ են բախտավոր լինում£
Տրամադրություն չունեմ նրանց լսելու: Արգինան մեր բակում է միայն նկատում ինձ£
– Ինչո՞ւ ես այդքան ուշացել, Աբիկ, – հարցնում է նա իր առօրյա սիրալիրությամբ£
– Մի թեթև գործ կար, – ասում եմ ես՝ փախցնելով հայացքս£ Սակայն իմ դեմքը, ըստ երևույթին, շատ է այլայլված, որովհետև Արգինան դադարում է ժպտալ£ Մենք լուռ բարձրանում ենք տուն և այնտեղ, տանը, Արգինան ասում է.
– Ինչ-որ բա՞ն է պատահել£
– Ոչ, – ասում եմ ես£
– Գուցե կռվե՞լ ես որևէ մեկի հետ£
– Ոչ£
– Վա՞տ ես զգում քեզ£
– Ոչ£
Նա մոտենում, գրկում է իմ ուսերը£
– Թաքցնո՞ւմ ես ինձնից£
Աչքերս լցվում են արցունքով, և, ինձ համար ևս անսպասելի, ես թռցնում եմ բերանից.
– Մերուժանն ուզում է փախցնել քեզ£
– Ո՞վ, -հարցնում է Արգինան, և ես նրա դեմքից տեսնում եմ, որ նա մեծ դժվարությամբ է զսպում ծիծաղը£ Դա ինձ հանգստացնում է£
– Մերուժանը, – ասում եմ£– Կոշկակար Մերուժանը£– Եվ ես սկսում եմ նրան պատմել Մերուժանի, Մաքսիմի ու գյուղի մյուս տղաների մասին՝ միաժամանակ զգույշ հետևելով, թե իմ խոսքերն ինչպիսի ազդեցություն են ունենում նրա վրա£ Շականակագույն խոշոր աչքերում բազմախորհուրդ արտահայտություն՝ Արգինան ուշադիր ունկնդրում է ինձ՝ մեկ ձյունաթույր ատամներով կծելով շիկակարմիր շուրթերը, մեկ իբր, զարմանքից ապշահար՝ հմայուն բերանը կիսաբաց՝ նայում է ինձ, ու ես չեմ կարողանում հասկանալ՝ բարկանո՞ւմ, թե՞ ներքուստ բերկրում է նա իմ խոսքերի վրա£ Ի վերջո, իմ սպասածին հակառակ, Արգինան հանկարծ սկսում է բարձր ու ուրախ ծիծաղել£
– Դրա համա՞ր ես արտասվում, – հարցնում է նա ծիծաղելը վերջացնելուց հետո£
– Այո, – գլխով եմ անում ես£
– Մի վախեցիր, ինձ ոչ ոք չի փախցնի£
– Ուրեմն դու ոչ ոքի հետ ոչ մի տեղ չե՞ս գնա£
– Չէ իհարկե… Միայն քեզ հետ, Աբիկ£ Ամռանը, արձակուրդներին, ես քեզ կտանեմ քաղաք£
– Այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծո՞վը£
– Այո£ Եվ դու կտեսնես, որ այն Նեապոլի նման է ու Նեապոլից գեղեցիկ, – միայն աչքերով ժպտալով ասում է Արինան£– Ես քեզ ցույց կտամ մեր քաղաքի բոլոր տեսարժան վայրերը ու նաև այն բակը հայկական թաղամասում՝ Արմենիքենդում, ուր ծնվել եմ ես£ Մեր բոլոր հարևանները հայեր էին, թե չէ հայերեն չէի իմանա£ Իսկ հետո նոր բնակարան ստացանք միկրոշրջանում£ Կգաս, չէ՞, ինձ հետ£
– Իհարկե£ Իսկ ձեր քաղաքը գեղեցի՞կ է մեր գյուղից£
Արգինան մի թեթև միտք է անում, հետո ասում.
– Չգիտեմ, Աբիկ£ Երևի քաղաքն իր գեղեցկությունն ունի, գյուղն՝ իր£
Վերևում, բարձր, շատ բարձր, երկնքի հեռու խորքում դանդաղ լողում են աշնանային գորշ ամպերը£ Նրանց ստվերները սահում են դաշտերի, անտառների ու գյուղի վրայով£ Հետո ստվերները խտանում են, և երկինքը միանգամից սևակնում է£ Այգում ու ներքևում՝ ձորի շամբուտում, թռչուններն իսկույն ընդհատում են իրենց անուշալուր երգը£ Գնալով մռայլվում է ողջ աշխարհը, ձորերը ընկղմվում են մթան մեջ, հեռավոր սարերը կորչում են մշուշում£
– Հիմա ամպրոպ կլինի, – ասում եմ£
Արգինան կկոցված աչքերով նայում է երկնքին£ Եվ այդ պահին կապտավուն կայծակը զիգզագաձև կտրտում է երկնքի կեսը՝ մի կարճ ակնթարթ լուսավորելով շրջակա անտառապատ լեռներն ու այս ու այնտեղ, սարալանջերին փռված զառիթափ հանդերը, հետո, սկզբում հանգիստ, իսկ այնուհետև ավելի ու ավելի ահագնանալով, երկինքն այնպես է սկսում ցնցվել ու դղրդալ, որ թվում է միաժամանակ սկսեցին կրակել հազարավոր հրանոթներից£ Արգինան վախվորած հպվում է ինձ, և ես, նայելով նրան, ծիծաղում եմ£ Նա նույնպես ժպտում է, թեպետ պարզ տեսնում եմ, ժպտալու ամենևին սիրտ չունի. Երևի վախենում է շանթ ու որոտից£
– Մեզ մոտ, քաղաքում, համարյա որոտներ չեն լինում, – ասում է նա ասես արդարանալով£– Եվ եթե նույնիսկ լինում է, ապա հազվադեպ, և այն էլ ոչ այնքան ուժեղ£
– Մեր սարերում կաղնիներ շատ կան, այդ կաղնիներն են ձգում կայծակներին, – ասում եմ ես£ Իսկականից ես չգիտեմ, թե ինչքանով է դա ճշմարիտ, որովհետև ինքս ոչ մի տեղ այդ մասին չեմ կարդացել, պարզապես մի անգամ սարերում ընկանք կարկուտի տակ, և իմ ընկերոջ՝ Հովիկի, հայրը՝ քեռի Երվանդն ասաց, որ չպատսպարվենք կաղնի ծառերի տակ, դրանք երբեմն ձգում են կայծակներին£ Եվ, իրոք, երկու տարի առաջ Սեյրանենց տափում կայծակը տվեց, երկու մասի բաժանեց մի վիթխարի կաղնի, ամբողջ մի շաբաթ ծխում էր կաղնին և, չգիտես ինչու, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ այրվող ծառին£
Քամու հետ գետնին են զարնվում անձրևի առաջին, խոշոր կաթիլները£ Հետո միանգամից սկսում է հորդ անձրևը՝ ուժգին ծեծելով տանիքի թիթեղն ու բակում, հավերի համար դրված ջրամանները£ Հաճելի է այսպես կանգնել պատշգամբում ու նայել, թե ինչպես է ջուրը ջրհորդաններից քլթքլթում հողին, ունկնդրել անձրևից վարարած Բարակ ջուր գետի կատաղած հեծեծանքներին՝ տներից ներքև, մշուշով լցված ձորի մեջ, լսել մարդկանց տագնապոտ կանչերը՝ հեռու և մոտիկ թաղերից, դիտել անձրևից կուչ եկած մենավոր ծառերն ու թրջված դաշտերը, ուր ինչ-որ մեկի բխոված ձին լուռ կանգնած համբերատար սպասում է անձրևը կտրվելուն®
– Իմանայի, թե անձրև է գալու, Հովիկին կկանչեի£
– Որպեսզի շախմա՞տ խաղանք, – հարցնում է Արգինան£
– Այս եղանակին ուրիշ ի՞նչ կարելի է անել՝ շախմատ խաղալուց բացի£ Թե դու չե՞ս ուզում, որ ես կանչեմ նրան£
– Հիմարիկ£ Ախր, ես ինչպե՞ս կարող եմ չուզենալ, – զարմանում է նա£
Հովիկի մասին ես հարցրի հատուկ նպատակով, որովհետև մեր գյուղում բոլորն այն կարծիքին էին, որ նա անուղղելի տղա է, նույնիսկ մի անգամ ցանկացել էին նրան հեռացնել դպրոցից, սակայն ինչպես Արգինան, այնպես էլ ջոկատավարուհի Նվարդը, կտրականապես դեմ էին դուրս եկել£ Նրանք ելույթ էին ունեցել մանկխորհրդի նիստում՝ խստորեն քննադատության ենթարկելով բոլոր նրանց, ովքեր կողմնակից էին Հովիկի հեռացմանը£ Այդ օրը ես դասարանի հերթապահն էի, դասերից հետո միջանցքով անցնելիս, ուսուցչանոցից լսեցի Արգինայի ձայնը և ակամաբար կանգ առա£ «Ես կուզենայի մի անգամ ևս հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պահանջում են անպայման հեռացնել Հովիկ Զաքարյանին, հիշեցնել, որ կյանքի ամենադժվար, ամենածանր պահին անգամ չպետք է կորցնել հավատը մարդու հանդեպ, առավել ևս Հովիկի տարիքում գտնվող մարդու հանդեպ, որովհետև անտարբեր լինել մարդու նկատմամբ, նշանակում է նրան մղել դեպի անխուսափելի կործանում£– Արգինայի ձայնը հնչում էր համոզչական ու հստակ£– Հեշտ է աշակերտին հեռացնել դպրոցից, բայց մի՞թե մենք՝ նրա ուսուցիչները, դրանից հետո իրավունք ունենք ուղիղ նայելու նրա ծնողների աչքերին, մարդկանց աչքերին և, առհասարակ, մի՞թե մենք իրավունք ունենք ապրելու և շնչելու, վայելելու կյանքի բարիքները, եթե մեզ այլևս չեն հուզում ոչ միայն բոլոր մարդկանց, այլև նույնիսկ մեր դպրոցում սովորող աշակերտի վշտերն ու ուրախությունները»£
Ես իհարկե մեծ բավականությամբ կշարունակեի լսել Արգինային, բայց միջանցքի մյուս ծայրին, չգիտես որտեղից, անսպասելի տնկվեց հավաքարարուհի Վարսիկը և ձեռքով նշան արեց չքվել ուսուցչանոցի մոտից£ Իսկ երեկոյան, տանը, Արգինան մայրիկին ասաց, որ անուղղելի մարդիկ չկան կյանքում£
Ճիշտն ասած, այդ խոսքերն ինձ շատ դուր եկան, որովհետև Հովիկը, իր բոլոր թերություններով հանդերձ, վատ տղա չէ, մենք նրա հետ դեռևս առաջին դասարանից ենք ընկերություն անում£ Արգինան այդ ժամանակ ասաց նաև, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի Հովիկը դառնա դպրոցի ամենաօրինակելի աշակերտներից մեկը£ Դա նույնպես ինձ անչափ դուր եկավ£ Եվ հիմա, խոսք բացելով Հովիկի մասին, ես ուզում էի իմանալ՝ Արգինան չի՞ մոռացել դեռ իր խոստումը և չի՞ փոխել, արդյոք, վերաբերմունքը իմ ընկերոջ նկատմամբ£ Ոչ, չի փոխել, այլապես ինչո՞ւ պիտի ասեր.
– Հենց որ անձրևը դադարի, կանչիր Հովիկին£
Հովիկը երեկ չէ մյուս օրն էլ մեր տանն էր£ Արգինայի հետ նրանք որոշ ժամանակ զբաղված էին դպրոցական պատի թերթի ձևավորմամբ, իսկ հետո մի քանի պարտիա շախմատ խաղացին, և Արգինան բոլոր այդ պարտիաները տանուլ տվեց£ Դա շատ էր զարմանալի, որովհետև Արգինան շախմատ լավ է խաղում£ Բայց հետո Արգինան ասաց, որ դա այլ նպատակ ունի£ Ես չհասկացա, թե դիտավորյալ տանուլ տալը ի՞նչ նպատակ պետք է ունենա և ոչինչ չասացի, իսկ Հովիկը՝ այդ դմբոն, հորթի պես ուրախացել, հրճվում էր£
Անձրևը հետզհետե դադարում է, և արեգակը՝ անձրևից թաց, գլուխը դուրս հանելով երկնքի մի ծայրից, ժպտում է£ Հեռվում, սարերի վրայով, օձի խորխի նմանվող գույնզգույն իր գոտին է նետել թափանցիկ ծիածանը, իսկ ավելի բարձր, սարերի կատարներին քսվելով, արդեն չվում են ծանր ամպերը£
Ես վազում եմ փողոց՝ Հովիկին կանչելու£