Читать книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - იაკობ ცურტაველი - Страница 4

Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր
Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք

Оглавление

Դեղձենիներ շատ կան մեր գյուղում£ Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո£ Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների£

Դեղձենիները ծաղկել են, և այսօր ես առաջին անգամ տեսա, որ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված դեղձենու ճյուղը կոտրվել է£

Ամբողջ օրը ես այդ մասին էի մտածում£ Այն մասին, որ դեղձենու ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը, և որ այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն£

Ես երկար նայում եմ ձորերի կողմը: Ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մենավոր ու տրտմագին կանգնել է վիրավոր դեղձենին£ Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, հետզհետե աղոտանում է իմ տեսողությունը, դեղձենու տեղ իմ աչքին անթափանց մշուշ է երևում, և ես այդ մշուշի մեջ պարզորոշ տեսնում եմ Նրան® Նա ժպտում է ինձ, բայց տխուր է նրա ժպիտը£ Եվ ես ինձ բռնում եմ այն բանի վրա, որ շշնջում եմ նրա անունը՝ «Արգինա»£

«Արգինա», – լսում եմ ես իմ սեփական ձայնը, բայց այդ ձայնն ասես անծանոթ, օտար է ինձ, ասես լսվում է հեռու-հեռվից£ Սակայն հաջորդ վայրկյանին հալվում է մշուշը, տեսիլքը չքանում է, և ես կրկին տեսնում եմ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£ Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն®

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր

Подняться наверх