Читать книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - იაკობ ცურტაველი - Страница 9

Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր
5

Оглавление

Ամբողջ մի տարի® Իրոք, այդ ե՞րբ անցավ այս մի տարին£ Դպրոցական պայուսակը ուսս գցած, ես դպրոցից վերադառնում եմ տուն£

Կոշկակար Մերուժանի փայտե փոքրիկ արհեստանոցը գտնվում է կոլտնտեսության վարչության գրասենյակի ու գյուղական խանութի արանքում՝ մեր տնից ոչ հեռու, և իմ ճանապարհն արհեստանոցի մոտով է անցնում£ Զզվելի սովորություն ունի այդ Մերուժանը, որ օձիքդ ձեռքն ընկավ, էլ պրծում չկա£

Այս անգամ ուզում եմ աննկատ անցնել, որպեսզի նա նորից չսկսի հին երգը£ Բայց չէ® Ըստ երևույթին, արհեստանոցի նեղլիկ լուսամուտից Մերուժանը նկատում է ինձ£ Նա արագ դուրս է գալիս արհեստանոցից՝ կաշվե երկար սև գոգնոցը կապած, դեմքին քաղցրենի ժպիտ, աչքերում՝ շողոմքոր կայծեր£

– Բարև, Աբիկ ջան, – ասում է նա մեղուշ ձայնով£

Ճարս ինչ՝ ստիպված կանգ եմ առնում£

– Բարև, – ասում եմ ես£

– Էդ որտե՞ղ ես, բոլորովին չես երևում£

Ոնց էլ ստում է. օրական երկու անգամ, չհաշված, իհարկե, կիրակի օրերը, անցնում եմ այստեղով՝ մեկ դպրոց, մեկ էլ դպրոցից ետ` տուն£ Բայց նրա համար մեկ է՝ թեկուզ միլիոն անգամ անցիր, միևնույն է, էլի իրենն է կրկնելու. «Էդ ո-ր-տ-ե՞ղ ես, բ-ո-լ-ո-ր-ո-վ-ի-ն չ-ե-ս ե-ր-և-ու-մ»£ Մի բանից պիտի սկսի, չէ՞®

Ես, իհարկե, նրան չեմ պատասխանում£ Հո չես ասի՝ ո՞նց չեմ երևում, հրես քո առջև կանգնած եմ£

– Քիչ առաջ կարմիր շոր հագած եկավ-անցավ® Ոնց որ սարերի ջեյրան՝ եկավ ու անցավ® էն երգը գիտե՞ս, որ ասում է՝ նորից գարուն եկավ, գարուն աննման, կարմիր էիր հագել, վարդի պես վառման, ջեյրանի պես սարերով եկար ու անցար, մեկ բարև էիր տալիս՝ այն էլ մոռացար, – գլուխը շարժելով, թախծալի ձայնով արտասանում է Մերուժանը£– Էդ ի¯նչ տեսակ գեղեցկություն է դրա գեղեցկությունը, Աբիկ®Էն աստվածը, նրան նայելիս մարդ իրենից անկախ մտածում է երջանկության հեքիաթային աշխարհի ու հազարան բլբուլի մասին: Գրադարանից եմ վերցրել ու կարդացել էդ բլբուլի մասին…

Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի մեկը կարծես թե աջ է նայում, իսկ մյուսը ձախ£ Ես դժվարությամբ եմ զսպում ինձ, որպեսզի բարձրաձայն չծիծաղեմ£

– Հիմա ի՞նչ պիտի անենք, Աբիկ, – ասում է Մերուժանը, չգիտես ինչու, իջեցնելով ձայնը£

– Ինչի՞ համար, – իմ հերթին հարցնում եմ ես£

– Ի՞նչ թաքցնեմ քեզանից, Աբիկ ջան, իմ ամբողջ հույսը դու ես£

– Ոչինչ չեմ հասկանում£ Ի՞նչ հույսի մասին է խոսքը£

– Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ այդ մասին® Իմ հույսը դու ես, իմ վերջին հույսը£– Մերուժանը նստում է անցած ձմեռվանից մնացած հաճարենու կոճղին, վախվորած նայում է չորս կողմը և շարունակում ցածր ձայնով£– Իմ արևը, Աբիկ, որ ինձ սպանեն էլ, որ կախ էլ տան, միևնույն է, նրան իմ սրտից հանել չեմ կարող£ Հասկանու՞մ ես, նրան կորցնելուց հետո ես էլ կորցնելու բան չունեմ… Մեղավոր չեմ, սիրում եմ, գետնից մինչև երկինք խենթի պես սիրում եմ, Աբիկ ջան, ոնց ասեմ, խմած չեմ, բայց հարբած եմ£

– Ինչպե՞ս կարելի է չխմել, բայց հարբել£ Այդպիսի բան չի լինում£

– Դու իմ միտքը չհասկացար, Աբիկ ջան£ Ես ուրիշ բան եմ ասում® Նա ինձ չգիտի, չի ճանաչում, հետո ինչ, թե բարևում եմ, պատասխանս տալիս է£ Դա էն չի®Դու հո կարող ես նրան մի երկու խոսք ասել իմ մասին£

– Օրինակ, ի՞նչ£

– Դե, ինչպես ասեմ քեզ, – Մերուժանը մի պահ մտամփոփ նայում է հեռու հանդերի կողմը£– Ամեն ինչ էլ կարող ես ասել, փառք աստծու, ձեռքս քարի տակ չի, աշխատում եմ և վատ չեմ վաստակում£ Աղջիկներ շատ կան, ում էլ ասեմ՝ մի գլուխ վազելով կգա, բայց, դե, Արգինան ուրիշ է, բարձրագույնն ավարտած, գեղեցիկ, լավ ռոճիկ է ստանում, ես նրա մի մազը չեմ փոխի մեր գյուղի բոլոր աղջիկների հետ… Ասա մեքենայի հերթում է, շուտով մեքենա է գնելու£– Մերուժանը կրկին նայում է չորս կողմը£– Լսիր, Աբիկ ջան, դու էդ բանն արա, ես քեզ էնպիսի մի լավություն անեմ, որ ամբողջ կյանքում ինչ էլ անես՝ չկարենաս իմ լավության տակից դուրս գաս:

– Չեմ հասկանում, ես ի՞նչ պիտի անեմ, – ասում եմ ես հետզհետե բարկանալով£

– Հիմա, հիմա, Աբիկ ջան, հիմա ասեմ քեզ£ Հասկանո՞ւմ ես® Հնարավո՞ր չի, օրինակ, մի անգամ, ուշ երեկոյան նրան վերցնես ու զրույց անելով գաս ձորի կողմը® Բայց էնպես, որ մարդ-բան չլինի, թե չէ, մեկ էլ տեսար, սկսեցին բամբասանքները.. Շատ կարևոր մի հարց կա, ուզում եմ էդ մասին խոսել հետը® Էդ որ անես, Աբիկ ջան®

«Նա ուզում է փախցնել Արգինային», – վայրկյանաբար անցնում է իմ մտքով£ Այդ ենթադրությունից նույնիսկ շնչահեղձվում եմ£

– Ուզում ես փախցնե՞լ Արգինային, – ասում եմ ես£

– Հա, – արագ ելնելով տեղից պատասխանում է Մերուժանը£– Քեզնից ի՞նչ թաքցնեմ, Աբիկ ջան, պայմանավորվել եմ, Կաղնախաչի վրայով ձիով կտանեմ Առաջաձոր, բարեկամ ունենք էնտեղ, կթողնեմ նրանց տանը, իսկ հետո հեշտ է£ Մեր գյուղերում էդպիսի էնքա¯ն դեպքեր են եղել® Օգնիր ինձ էդ հարցում, Աբիկ ջան, լավությունդ չեմ մոռանա մինչև մահ-գերեզման£

– Ինչպե՞ս չես ամաչում, – համարյա գոռում եմ ես, զգալով, թե ինչպես են մի ակնթարթում լցվում աչքերս£– Հիմա ես կգնամ ու բոլորին, բոլորին կպատմեմ այդ մասին£

Մերուժանը, հանկարծակի գունատվելով, նայում է շուրջը և, փորձելով ժպտալ, վախեցած ձայնով ասում է.

– Ի՞նչ փախցնել, ի՞նչ ես ասում, կատակ արեցի® Այ տղա, դու կատակ-բան չես հասկանո՞ւմ£

Ես արագ, առանց ետ նայելու, վազում եմ դեպի տուն£

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր

Подняться наверх