Читать книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - იაკობ ცურტაველი - Страница 12
Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր
8
ОглавлениеԻսկ հետո երկինքը միանգամից գունատվեց և կամաց-կամաց սկսեց իջնել գյուղական երեկոն£
Դա օրվա այն ժամն է, երբ կոլտնտեսականները վերադառնում են աշխատանքից, գյուղը լցվում է աշխույժ կանչերով, մեկ-մեկ ու խումբ-խումբ մարդիկ սկսում են հավաքվել գյուղամեջ՝ ցուցադրելու իրենց սրամտությունը, իսկ կոլտնտեսության նախագահ Գաբրիելը, ի տես բոլորի՝ սիգարեթը բերանին կանգնում է գրասենյակի բաց պատշգամբում, և վերևից կարգադրություններ է անում այս ու այն կողմ՝ մեկ իբր բարկանալով, մեկ հանկարծակի քահ-քահ ծիծաղելով խփում իր մոտ կանգնածներից որևէ մեկի մեջքին£
Դա օրվա այն ժամն է նաև, երբ հանդից օրոր-շորոր վերադառնում է նախիրը, ոչ այն է կարոտից, ոչ այն է քաղցից՝ բակերից նվաղուն բառաչում են հորթերը, թաղից-թաղ արձագանքելով իրար՝ բեկբեկուն հաչում են շները, մթնող անտառներից սկսում է կանչել գիշերահավը£
Մայրիկը կթեց կովը, և ես, ամեն օրվա պես, թողեցի, որպեսզի մեր խելառիկ հորթուկը մի կուշտ ծծի մոր ծաղկաբույր կաթը, հետո հորթուկը գցեցի գոմը՝ ոչխարների մոտ, իսկ կովը կապեցի բակում, հողի մեջ խրված երկաթե ցցից, հավերը թռցրի թառ, եփած կարտոֆիլի ու գարու ալյուրի խառնուրդից մի դույլ լակ սարքեցի և, լցնելով տաշտակի մեջ, տվեցի խոզերին, որ արդեն երկու ամիս է, ինչ գիրացնում ենք, և նոր միայն վազեցի տուն՝ դասերս պատրաստելու£
Գնալով թանձրացավ մութը, այն ձորերից դանդաղորեն ելավ, մտավ գյուղ, և շուտով փողոցներն ու տները ընկղմվեցին մթության մեջ£ Արգինան հագավ իր երկնակապույտ նոր զգեստը, որն այնպես սազում է իրեն, և դուրս եկավ տնից®
Եվ հիմա լուսամուտի առջև նստած, ես սպասում եմ Արգինային£ Լուսինը, նման սեխի շղարթի, անշարժ կախվել է Սառնատուն լեռան վրա£ Իսկ Արգինան չկա ու չկա£ Շուտով լուսինը նույնպես, երևի, հոգնելով լեռների վրա այնպես երկար մնալուց, գնում, անհետանում է սարերի ետևում և, կարծես դրան էր սպասում, մոտիկ անտառից աղիողորմ կանչում է բուն£ Ասես հրամանով՝ ծղրիդները անսպասելի ընդհատում են իրենց ճտճտոցը, պարզորոշ լսվում է Բարակ ջրի միահունչ վշշոցը՝ վըշ-շ-շ, վըշ-շ-շ®
– Մամ, ե՞րբ կգա Արգինան, -հարցնում եմ ես£
– Երբ կգա՝ կգա, ինչո՞ւ ես անհանգստանում, – զարմացած նայում է մայրիկը£
– Ինչպե՞ս թե՝ ինչու ես անհանգստանում, – հուզված ասում եմ ես£– Վաղուց է, չէ՞, գնացել£
– Զբոսնում է երևի£
– Այսքան ո՞ւշ£
Ինձ հանկարծ պատկերանում է, թե ինչպես գիշերային ականակուր խավարի մեջ, անաղմուկ, գաղտագողի Արգինային է մոտենում կոշկակար Մերուժանը և, նրա բերանը ծածկելով կաշվահոտ իր ափով, փախցնում է սարերը£
– Լսիր, Աբիկ, -ասում է մայրիկը, – դա վերաբերո՞ւմ է քեզ£ Դու քո դասերով զբաղվիր£
Ես ոչինչ չեմ պատասխանում, իսկ մայրիկը շարունակում է.
– Արգինան փոքր երեխա չէ, որպեսզի իրավունք չունենա որևէ ինքնուրույնության£ Իսկ դու ոնց որ բանտի վերակացու, չես թողնում, թե շունչ քաշի խեղճ աղջիկը£
– Ի՞նչ եմ անում, – վիրավորված հարցնում եմ ես£
– Ինչ եմ անում, ինչ եմ անում, – տնազում է մայրիկը, – ի՞նչ պիտի անես, հիմար հարցեր ես տալիս£ Շուտ գնա քնելու, Արգինան քեզնից լավ գիտի տան ճանապարհը£
Ես գլխիկոր քայլում եմ դեպի իմ մահճակալը՝ մտքում հաստատ որոշելով սպասել մինչև Արգինայի գալը£
Սակայն չգիտեմ ինչպես էր ստացվել, ես, այնուամենայնիվ, քնով էի անցել£ Արթնացա գիշերվա կեսին՝ բվի կռնչոցից£ Հիշում եմ, տատս, երբ ողջ էր, ասում էր, որ բվի կռինչը՝ տան բակում, վատ նշան է£ Ականջ եմ դնում£ Բվի կռինչը մեր այգուց է գալիս£ Իսկ տանը լռություն է£ Անձայն ելնում եմ անկողնուց, բացում Արգինայի սենյակի դուռը£ Նա խոր քնած է, փոքր երեխայի պես ձեռափը այտի տակ: Ես որոշ ժամանակ այդպես լուռ կանգնած նայում եմ նրան, հետո նորից զգուշորեն ծածկում եմ դուռը և անշշուկ, ոտքերիս ծայրերի վրա գնում դեպի իմ մահճակալը՝ քնելու£
Դրսում, մթան մեջ, կրկին չարագուշակ կանչում է անիծյալ բուն£