Читать книгу ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ (Մանրաքանդակներ) - იაკობ ცურტაველი - Страница 27
ՎԱՂԸ ԱՐԴԵՆ ՈՒՇ ԿԼԻՆԻ
ОглавлениеՄի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ և մի խանդիր։ Աստված նրան՝ կրքահարու՜յց հուր աչքերով ու հրաներկ բո՜րբ շուրթերով, ըստեղցել է զուտ բերկրանքի, սիրո համար։
Կյանքը կարճ է, կարճ մի ճամփա, ճամփան՝ անդուլ հոգս ու մորմոք, դու ուղևոր՝ այդ կարճ ճամփին։ Ողջը դա է, կուզես խնդա, կուզես՝ լացիր, անօգուտ է և ընդունա՜յն, ախ, ամեն ինչ, ճամփադ անցիր, ի զորու չես դու փոխելու որևէ բան. ունայնություն ունայնունությանց, ունայնություն ունայնունությանց։
Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ, մի որոնիր այնտեղ ոչինչ ու մի խանդիր։ Սիրիր նրան ու վայելիր սերը նրա, սիրիր նրան՝ ինչպիսին կա։ Ինչ կա այսօր, վաղն այլևս չի լինելու, ինչ եղել է՝ ա՜նց է կացել, ինչ որ պիտի հետո լինի՝ պարուրված է անհայտությամբ. ապրիր այսօր, վաղը արդեն ուշ կըլինի։